Panorama.am. 27-6-2010- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը Հանրային հեռուստատեսության «Իրական քաղաքականություն» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը ՀՀ-ի կողմից մշտապես գտնվում է օրակարգում:
Նախարարի տեղակալի խոսքերով, Հայաստանի նպատակը, առաջին հերթին, միջազգային ճանաչումն է, որպեսզի չստացվի այնպես, որ Հայաստանը` ճանաչելով Լեռնային Ղարաբաղը, մնա միայնակ:
«Ավելին, խնդիրը նաև կայանում է նրանում, որ Ադրբեջանը հրաժարվում է բանակցել Լեռնային Ղարաբաղի հետ: Մենք ստիպված դեռևս այս բանակցային գործընթացը պահպանելու համար մեր վրա վերցրել ենք որոշ գործառույթներ, բայց մենք չենք կարող մեզանով փոխարինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այս իրավիճակը բերել է նրան, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դեռևս ճանաչված չէ: Ես կարծում եմ, որ եթե Ադրբեջանը շարունակի նմանատիպ սադրիչ քայլերը, դա հենց կբերի մեր գերագույն նպատակին` Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչմանը», - ասել է Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով լրագրողի այն դիտարկումը, թե ադրբեջանական ռազմական սադրանքները կարող են արագացնել ՀՀ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչմանն ուղղված քայլերի նախաձեռնումը:
Sunday, June 27, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment