«ԱԶԳ», 23-06-2010- Հունիսի 22-ին Իսրայել է ժամանել թուրք զինվորականների մեծ պատվիրակություն` ավարտելու Իսրայելից գնած անօդաչու հետախուզական ինքնաթիռների ընդունումը, այս մասին հաղորդում է News.am-ը` հղում անելով թուրքական «Զաման»-ին: Նախատեսվում է, որ թուրք զինվորականները 10-15 օր կմնան իսրայելական ռազմական բազայում` փորձարկելու Heron տեսակի 4 հետախուզական ինքնաթիռները եւ նրանց կայանները:
Հիշեցնենք, որ Թուրքիան Իսրայելից 180 մլն դոլար արժողությամբ 10 Heron անօդաչու ինքնաթիռ է գնել, որոնք պետք է օգտագործվեն PKK-ի դեմ: 2010-ի փետրվարի վերջին այս ինքնաթիռներից 6-ը արդեն տեղափոխվել էին Թուրքիա, եւ չնայած թուրք-իսրայելական ճգնաժամին, փաստորեն, գործարքն այնուամենայնիվ կայացավ, ինչը կարող է վկայել, որ լարվածությունը երկու «նախկին դաշնակիցների» միջեւ կարծես թե վերանում է` մանավանդ հաշվի առնելով, որ Իսրայելը համաձայնել է վերացնել Գազայի ցամաքային շրջափակումը: Ի դեպ, Գազայի միջադեպի անցկացվելիք քննության կապակցությամբ Իսրայելի պաշտպանության նախարար Բարաքը խնդրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունին հետաձգել դրանք. «Մոտ ժամանակներում Իսրայելը Գազայի շրջափակման վերացման ուղղությամբ նոր քայլեր կձեռնարկի, Լիբանանում արդեն մի նավ պատրաստվում է ուղեւորվել Գազա», նշել է Բարաքը:
Wednesday, June 23, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment