Sunday, June 27, 2010

Ժողովուրդը բողոքում է

«Ռոստոմ» դպրոցի աշակերտության ծնողները այսօր երեկոյան ժամը 18-ին ժամադրվել էին Առաջնորդարանում, իրենց բողոքը հայտնելու Թեմական խորհրդի անպատասխանատու վերաբերմունքի հանդեպ: «ԱՐԱՔՍ» Շաբաթաթերթ, 27-06-2010: ԹՀԹ Թեմական խորհուրդը հաշվի չառնելով Պատգամավորական ժողովի, հունիսի 1-ի, նախապայմաններով որոշումը, ըստ որի պիտի՝ «ա- Նկատի ունենալով «Ռոստոմ» աղջ. դպրոցի ծնողների մոտ առաջացած դժգոհությունները՝… բավարար տեղեկատվություն կատարելով և գոյություն ունեցող մտահոգությունները նրանց հետ կիսելով՝ փարատել առաջացած զգայնությունները և շահել հանրության և ծնողների կարծիքը: բ- «Սահակեան» դպրոցի «Ռոստոմ» աղջ. դպրոց տեղափոխելու արտոնությունը ստանալուց հետո միայն ձեռնարկել «Ռոստոմ» աղջ. դպրոցը «Արաքս» դպրոցի հետ միատեղելու քայլը: գ- Ելնելով ուսումնադաստիարակչության նախարարության կողմից կատարված հայտարարություններից՝ դպրոցական 12-ամյա շրջանը 3 օղակից 2 օղակի վերածելու վերաբերյալ, նկատի ունենալով, որ դրա իրագործումը կարող է խախտել սույն ծրագրում կատարված հաշվարկումները, ուստի՝… նախևառաջ ձեռք բերել հստակ տեղեկություններ՝ նախարարության ապագա ծրագրերի վերաբերյալ», ինքնագլուխ «ընթացքի մէջ է դրել Սահակեան ոչ-շահադիտական դպրոցի տեղափոխման եւ «Ռոստոմ» օրդ. դպրոցի միատեղման աշխատանքները», ինչն էլ ավելի է վրդովեցրել «Բահար» թաղամասի ժողովրդին ու աշակերտության ծնողներին, որոնք այսօր բողոքելու համար հավաքվել են Առաջնորդարանում: Այս պահին Թեմական խորհրդի ատենապետ Աիդա Հովհաննիսյանը փորձում է ժողովրդին համոզել որ իր ղեկավարած խորհուրդը ինքնագլուխ չի գործել այդ հարցում: Մանրամասը շուտով…

No comments: