Saturday, June 26, 2010

Կլաուդիա Կարդինալեն կժամանի Երևան

Tert.am. 25-6-2010- «Ոսկե ծիրան» երևանյան 7–րդ միջազգային կինոփառատոնը կբացի ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմը։ Փառատոնի բացմանը Երևանում ներկա կլինի ֆիլմի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն։ Այս անակնկալը լրագրողներին մատուցեց փառատոնի միջազգային ծրագրերի բաժնի ղեկավար Տաթևիկ Մանուկյանը։ Մանուկյանը տեղեկացրեց, որ Վեռնոյի 90-ամյակի կապակցությամբ` «Հարգանքի տուրք» ծրագրում կկայանա ռեժիսորի երեք ֆիլմերի հետահայաց ցուցադրություն։ «Ոսկե ծիրանին» ներկա կլինի և ֆիլմերը կներկայացնի Անրի Վեռնոյի որդին` Պատրիկ Մալաքյանը: Իր հերթին կինոփառատոնի ծրագրերի ղեկավար Միքայել Ստամբոլցյանը հավելեց, որ իտալացի դերասանուհուն Երևանում կհանձնեն մրցանակ։ Շարունակելով մրցանակների թեման՝ Ստամբոլցյանը տեղեկացրեց, որ համաշխարհային կինոյում մեծ վաստակի համար Անրի Վեռնոյին հետմահու և հույն ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Թեոդորոս Անգելոպուլոսին կշնորհվեն Փարաջանովի արծաթե թալեր։

No comments: