Tert.am. 11-6-2010- Երկու օր առաջ Թուրքիայի Իգդիր նահանգի Թուզլաջա շրջանում ավտոճանապարհային պատահարի հետևանքով զոհվել էր Հայաստանի Հանրապետության քաղաքացի Կատյա Հախվերդյանը, որի աճյունը երեկ երեկոյան Հայաստան է տեղափոխվել հայ-թուրքական սահմանով:
Թուրքական Dogan («Դողան») լրատվական գործակալության փոխանցմամբ` Կատյա Հախվերդյանը Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի այցելելուց հետո վերադառնում էր Հայաստան: Երբ ճանապարհին մի փոքր հանգիստ առնելու նպատակով միկրոավտոբուսը կանգ է առնում, Կատյա Հախվերդյանը փորձում է անցնել մայրուղին: Այդ պահին 76 AK 146 պետհամարանիշերով բեռնատարը վրաերթի է ենթարկում Հախվերդյանին և նա մահանում է հիվանդանոցի ճանապարհին:
Կատյա Հախվերդյանի դին երկու օր շարունակ դիահերձարանում մնալուց հետո թուրքական դատախազության հատուկ թույլտվությամբ Արդահանի Թյուրքգյոզու սահմանադռնով տեղափոխվեց Հայաստան:
Բեռնատարի վարորդ Օզան Քալաֆետը ձերբակալված է: դեպքի առնչությամբ իրականացվում է հետաքննություն:Saturday, June 12, 2010
Հայ-թուրքական սահմանը բացվեց` ուխտագնացի աճյունը Հայաստան տեղափոխելու համար
Tert.am. 11-6-2010- Երկու օր առաջ Թուրքիայի Իգդիր նահանգի Թուզլաջա շրջանում ավտոճանապարհային պատահարի հետևանքով զոհվել էր Հայաստանի Հանրապետության քաղաքացի Կատյա Հախվերդյանը, որի աճյունը երեկ երեկոյան Հայաստան է տեղափոխվել հայ-թուրքական սահմանով:
Թուրքական Dogan («Դողան») լրատվական գործակալության փոխանցմամբ` Կատյա Հախվերդյանը Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի այցելելուց հետո վերադառնում էր Հայաստան: Երբ ճանապարհին մի փոքր հանգիստ առնելու նպատակով միկրոավտոբուսը կանգ է առնում, Կատյա Հախվերդյանը փորձում է անցնել մայրուղին: Այդ պահին 76 AK 146 պետհամարանիշերով բեռնատարը վրաերթի է ենթարկում Հախվերդյանին և նա մահանում է հիվանդանոցի ճանապարհին:
Կատյա Հախվերդյանի դին երկու օր շարունակ դիահերձարանում մնալուց հետո թուրքական դատախազության հատուկ թույլտվությամբ Արդահանի Թյուրքգյոզու սահմանադռնով տեղափոխվեց Հայաստան:
Բեռնատարի վարորդ Օզան Քալաֆետը ձերբակալված է: դեպքի առնչությամբ իրականացվում է հետաքննություն:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment