Saturday, June 26, 2010

Օջալանը կտապալի՞ Էրդողանի իշխանությունը

Nwes.am.25-6-2010- Թուրքական Taraf թերթի լրագրող Ռասիմ Օզան Քյութահյալը հեռուստատեսային մի հաղորդման ժամանակ հայտնել է, որ իրեն հասած տեղեկություններով PKK-ի առաջնորդ Աբդուլահ Օջալանը համաձայնության է եկել «խորքային պետության» հետ, եւ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը տապալվելու է։ Taraf-ի լրագրողը նշել է, որ 1 շաբաթ գտնվել է Թուրքիայի արեւելյան շրջաններում, որտեղ իր հետ շփման մեջ է մտել PKK-ի կից համարվող «Քուրդիստանի հասարակությունների միության» (KCK) մի անդամ, ով իրեն հաղորդել է հետեւայլը. «Մեր առաջնորդ Օջալանը եւ «խորքային պետությունը» համաձայնության են եկել տապալել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը»։ Նշենք, որ PKK-ի առաջնորդ Աբդուլահ Օջալանը 1999-ից իր ցմահ պատիժն է կրում Իմրալը կղզում։ Օջալանը դատապարտվել է բազմաթիվ սպանություններ եւ պայթյուններ կազմակերպելու մեղադրանքով։

No comments: