Saturday, June 12, 2010

Հրեա պրոֆեսորները Թել Ավիվին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Tert.am. 11-6-2010- Հրեա պրոֆեսորները նամակով դիմել են Իսրայելի կառավարությանը` կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Firat գործակալության փոխանցմամբ` Իսրայելի Բար-Իլան համալասարանից պրոֆեսորներ Յոսսի Կատզի, Դևիդ Ցորիելի, Յակով Կատզի և ԱՄՆ-ի Ջորջթաուն համալսարանից պրոֆեսոր Օֆեր Իսրայելի ստորագրությամբ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին հասեագրված նամակում նշվում է, որ ժամանակն է, որպեսզի իսրայելական իշխանությունները Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ կայացնեն ճիշտ որոշում, այսինքն` 1915թ. իրադարձությունները պաշտոնապես որակեն որպես Ցեղասպանություն: «Մենք դատապարտում ենք թուրքական կառավարության երկերեսանիությունը, որը, հակառակ Իսրայելի հետ ստորագրված բոլոր համաձայնագրերին, վճռականորեն կողմնորոշվում է դեպի Իսրայելի թշնամիները: Ժամանակն է, որ Իսրայելն իր ձեռքը վերցնի նախաձեռնությունը և հավուր պատշաճի պատասխանի իր դեմ իրականացվող բոլոր հարձակումներին»,- նշում են հրեա պրոֆեսորները: Նամակում խոսք է գնում նաև քրդական հարցի մասին: Հրեա պրոֆեսորները Անկարայից պահանջում են քրդերին տալ ինքնավարություն: «Անկարան Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում բնակվող քուրդ ժողովրդին պետք է տա ինքնավարության կարգավիճակ»,- նշվում է նամակում:

No comments: