Saturday, June 12, 2010

Ադրբեջանը Ղարաբաղի հակամարտությանը փորձում է կրոնական բնույթ հաղորդել. Սերժ Սարգսյան

Tert.am. 11-6-2010- Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Քաթարի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իբրահիմ Աբդ Ալ-Ռահման Ալ-Մուղայսիբը (նստավայրը` Թեհրան)։ Դեսպան Ալ-Մուղայսիբն ասել է, որ Քաթարը հետաքրքրված է Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորություններով և մտադիր է բարձր մակարդակի փոխայցերի կազմակերպման միջոցով կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել տարբեր ոլորտներում համագործակցության շուրջ։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ։ Սերժ Սարգսյանն անթույլատրելի է համարել հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդելու Ադրբեջանի փորձերը` ափսոսանք հայտնելով, որ որոշ իսլամական երկրներ հաճախ աջակցում են այդ փորձերին։ Դեպանն ասել է, որ Քաթարը պաշտպանում է ԼՂ խնդիրը բացառապես խաղաղ միջոցներով լուծելու մոտեցումը և չի կարծում, թե այս հակամարտությունը կրոնական հիմք ունի։

No comments: