Saturday, June 12, 2010

Քաղաքագետ. «Թուրքիան գիտակցված սադրանքի է գնացել»

7or.am. 12-6-2010- Քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանն «Ազդակ» ակումբում հրավիրված ասուլիսում անդրադառնալով թուրք-իսրայելական հարաբերություններին' ասել է, թե մարդասիրական օգնություն տեղափոխելով՝ Թուրքիան գիտակցված սադրանքի է գնացել, քանի որ Իսրայելն արդեն իսկ զգուշացրել էր, որ թույլ չի տա իր տարածքով մարդասիրական օգնություն տեղափոխել։ Քաղաքագետի համոզմամբ՝ և՛ Թուրքիան, և՛ Իսրայելը հստակ գիտակցում են, որ կանգնած են պատերազմի շեմին, սակայն երկու կողմերում էլ կան պատերազմական գործողություններին դեմ հզոր ուժեր։ Ինչ վերաբերում է այս ամենի հետևանքով Հայոց Ցեղասպանության հարցին, ապա Լ. Մելիք-Շահնազարյանն ասել է, թե այն Իսրայելի կողմից սկսվել է շահարկվել թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացումից հետո։ Այս ամենը, իհարկե, Լ. Մելիք-Շահնազարյանը վիրավորական է համարում՝ միաժամանակ նշելով, թե, այդուամենայնիվ, դեմ չէ, եթե այդ ճանապարհով ընդունվի Ցեղասպանության հարցը։

No comments: