Saturday, June 12, 2010

Հրեա պատմաբան. Իսրայելը պատրաստվում է օգտագործել Հայաստանի հաղթաթուղթը

News.am. 12-6-2010- ՄԱԿ-ում Իսրայելի զինուժի գործողությունների մասին պատմող ֆիլմը դիտելուց հետո հրեա պատմաբան Նորման Ֆինկելստեյնը նշել է, որ Իսրայելը դժվարին կացության մեջ է, եւ մարդ սպանելը նրանց համար ոչ մի խնդիր չի ներկայացնում։ Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝ Ֆինկելստեյնը՝ նշելով Իսրայելի թույլ վիճակը, ավելացրել է. «Իմ կարծիքով, բոլորս պետք է վախենանք։ Նրանք մտածում են, որ շատ վտանգավոր ժամանակահատվածում են գտնվում»: Ըստ հրեա պատմաբանի՝ Իսրայելը մարդ սպանելուց հաճույք է ստանում։ «Իսրայելի համար կարեւորը՝ հզորանալն ու հող ձեռք բերելն է»,- նշել է Ֆինկելստեյնը։ Անդրադառնալով PKK-ի համաժամանակյա հարձակումներին, Ֆենկելստեյնը պնդել է, որ Իսրայելը հարցեր լուծելու մի շարք կեղտոտ միջոցներ ունի եւ պատրաստվում է Հայաստանի հաղթաթուղթը օգտագործել։

No comments: