ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը հանրապետությունից չհեռանալու ստորագրությամբ ազատ արձակեց Անի եւ Հայկ Գեւորգյաններին, իսկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց կալանավորումը։ Նրանք մայիսի 31-ին ոստիկանություն տարված այն 17 քաղաքացիներից էին, որոնց ոստիկանությունը ապօրինաբար թույլ չէր տվել մտնել Ազատության հրապարակ՝ խախտելով նրանց ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքը։ Ընդ որում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի տրամադրության տակ է եղել նաեւ մի ոստիկանի ցուցմունք, որ հենց Դավիթ Քիրամիջյանին են այդ ընթացքում ծեծի ենթարկել։ Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ կալանավորման որոշում կայացնելու համար գործում բացակայել են իրավական և քրեաիրավական հիմքերը, ավելին՝ հենց ինքն է բռնությունների ու ծեծի ենթարկվել բերման ենթարկող ոստիկանության աշխատակիցների կողմից։ Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է կատարված բացահայտ ապօրինությունները, որ մարդու իրավունքների խախտումներ են, ինչը, համոզված ենք, կարժանանանա տեղական և միջազգային իրավապաշտպան կառույցների արժանի հակազդեցությանը։
Ազատության հրապարակը աչալուրջ հսկողության տակ պահելը, օրենքով թույլատրված ոչ զանգվածային ակցիաների, անգամ զբոսնելու համար ընդդիմադիրների մուտքն արգելելը վկայություն է 2008թ. փետրվարյան հանրահավաքներից հետո վարչախմբի «չբռնված» ու բնազդային վախի, որ դարձել է վերջինիս հոգեբանության առանցքը։ Ակնհայտ այս իրողությունը, երիտասարդ ակտիվիստների ապօրինաբար ձերբակալելը, քաղբանտարկյալներին ազատ չարձակելը, նրանց թիվն ավելացնելը մատնում են վարչախմբի խուճապը և այն համոզումը, որ ի դեմս Հայ ազգային կոնգրեսի տեսնում է ապօրինի իր իշխանության միակ գերազմանափորին։Saturday, June 5, 2010
Ազատության հրապարակի դեպքերը մատնում են իշխանության խուճապը. ՀԱԿ
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը հանրապետությունից չհեռանալու ստորագրությամբ ազատ արձակեց Անի եւ Հայկ Գեւորգյաններին, իսկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց կալանավորումը։ Նրանք մայիսի 31-ին ոստիկանություն տարված այն 17 քաղաքացիներից էին, որոնց ոստիկանությունը ապօրինաբար թույլ չէր տվել մտնել Ազատության հրապարակ՝ խախտելով նրանց ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքը։ Ընդ որում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի տրամադրության տակ է եղել նաեւ մի ոստիկանի ցուցմունք, որ հենց Դավիթ Քիրամիջյանին են այդ ընթացքում ծեծի ենթարկել։ Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ կալանավորման որոշում կայացնելու համար գործում բացակայել են իրավական և քրեաիրավական հիմքերը, ավելին՝ հենց ինքն է բռնությունների ու ծեծի ենթարկվել բերման ենթարկող ոստիկանության աշխատակիցների կողմից։ Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է կատարված բացահայտ ապօրինությունները, որ մարդու իրավունքների խախտումներ են, ինչը, համոզված ենք, կարժանանանա տեղական և միջազգային իրավապաշտպան կառույցների արժանի հակազդեցությանը։
Ազատության հրապարակը աչալուրջ հսկողության տակ պահելը, օրենքով թույլատրված ոչ զանգվածային ակցիաների, անգամ զբոսնելու համար ընդդիմադիրների մուտքն արգելելը վկայություն է 2008թ. փետրվարյան հանրահավաքներից հետո վարչախմբի «չբռնված» ու բնազդային վախի, որ դարձել է վերջինիս հոգեբանության առանցքը։ Ակնհայտ այս իրողությունը, երիտասարդ ակտիվիստների ապօրինաբար ձերբակալելը, քաղբանտարկյալներին ազատ չարձակելը, նրանց թիվն ավելացնելը մատնում են վարչախմբի խուճապը և այն համոզումը, որ ի դեմս Հայ ազգային կոնգրեսի տեսնում է ապօրինի իր իշխանության միակ գերազմանափորին։
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment