Saturday, June 12, 2010

Սալադին Ալլահվերդիև. «Ռազմական ճանապարհը ճանապարհ չէ»

7or.am. 12-6-2010- Այսօր Երևանում՝ Էրեբունի բիզնես-կենտրոնում, շարունակվել է Սոցինտերնի ԱՊՀ, Կովկասի և Սև ծովի հանձնախմբի ժողովը, որն անցկացվում է հունիսի 11-12-ը։ Ժողովին մասնակցում էր նաև Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ, Ադրբեջանի ժողովուրդների վեհաժողովի նախագահի իրավապաշտպան Սալադին Ալլահվերդիևը, ով երեկ ժողովին ներկա չէր։ -Որպես ընդդիմադիր՝ ես հաստատում եմ, որ խնդրի լուծման ռազմական ճանապարհը ճանապարհ չէ։ Դա ճանապարհ է, որը ոչ մի տեղ չի տանում, ինչպես հայ ժողովրդի համար, այնպես էլ Ադրբեջանի։ Ռազմական ճանապարհով լուծման դեպքում կողմերից ոչ ոք չի շահի, հակառակը, ավելի շատ կորուստներ կլինեն,-«7օր»–ին ասել է Սալադին Ալլահվերդիևը։ Նա նշել է, որ չնայած այսօր Ադրբեջանը տնտեսապես ավելի ուժեղ է Հայաստանից, և Ադրբեջանի ռազմական բյուջեն հավասար է Հայաստանի Հանարապետության բյուջեին, դա «դեպքերի զարգացման նորմալ ընթացքի երաշխիք չի տալիս», քանի որ ներգրավված կլինեն նաև այլ կողմեր։

No comments: