Saturday, June 12, 2010

ՖԻԼԻՊ ԳՈՐԴՈՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԱՍԻՆ

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը հարցազրույց է տվել Պետական դեպարտամենտի պաշտոնական կայքին: Հարցազրույցից մի քանի հատված ներկայացնում ենք ընթերցողին: -Ինչ եք մտածում ՄԱԿ-ում երեկ տեղի ունեցած քվեարկության մասին: Դա Միացյալ Նահանգների հիմնական ռազմավարական հետաքրքրության խնդիրն է, պատժամիջոցներ Իրանի դեմ, և Թուրքիան դեմ է քվեարկել ԱՄՆ-ին: -Դե, դա գաղտնիք չէ, որ մենք հիասթափված ենք թուրքական քվեարկությունից: Բազմաթիվ այլ դաշնակիցներն աշխարհի բոլոր մասերում հանդես եկան Իրանին միասնական հաղորդագրություն ուղարկելու օգտին, առ այն, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերին չենթարկվելու դեպքում կլինեն հետեւանքներ: Թուրքիան և Բրազիլիան ընտրեցին չաջակցել դրան, բայց մենք գոհ ենք, որ կան այնքան շատ երկրներ, որ ցուցաբերեցին իրենց աջակցությունը: -Սկզբում մարդիկ մտահոգված էին, որ Չինաստանը եւ Ռուսաստանը չէին աջակցի այդ պատժամիջոցներին, իսկ այժմ ԱՄՆ առանցքային դաշնակիցը դեմ է հանդես գալիս : -Ես կարծում եմ, որ Չինաստանի եւ Ռուսաստանի խնդիրն իսկապես կարևոր է: Եթե Դուք հետ գնաք վեց ամիս կամ մեկ տարի առաջվա իրավիճակին, շատ թերահավատություն է եղել, որ այդ երկրները երբևէ կողմ հանդես կգան: Ռուսաստանը շատ էր թերահավատ, որ պատժամիջոցները կարող են աշխատել, Չինաստանը միշտ էլ մտահոգված է եղել այլ երկրների գործերին խառնվել, մինչդեռ նրանք կողմ հանդես եկան, քանի որ նրանք, մեզ նման, տեսան, որ Իրանը, հրաժարվում է ենթարկվել ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերին և ընդունեցին միջազգային հանրության այն տեսակետները, որ անհրաժեշտ է որեւէ բան անել համոզվելու համար, որ այն չի հետապնդում միջուկային զենքի ծրագիրը: Ես կարծում եմ, Թուրքիան կիսում է այդ նպատակը: Ես հավատում եմ, որ Թուրքիան անկեղծ է իր ցանկության մեջ աշխատել միջազգային հանրության հետ Իրանի միջուկային զենքի ծրագիրը կանխելու համար: Նրանք այլ տեսակետներ ունեին պատժամիջոցների և Անվտանգության խորհրդի բանաձևի վերաբերյալ: Մենք հիասթափված ենք, որ նրանք չսատարեցին Միացյալ Նահանգներին, ինչպես ՆԱՏՕ երկարատև դաշնակից: Մենք հիասթափված ենք: Մենք հուսով ենք և ակնկալում ենք, որ Թուրքիան կենթարկվի բանաձևերին, ինչպես բոլոր մյուս ՄԱԿ անդամները: -Դուք հիասթափված եք Թուրքիայի քվեարկությամբ: Մյուս կողմից, թուրքերը որոշ չափով զայրացած և ցնցված են Ձեր արձագանքից նրանց` Իրանի հետ համաձայնության հետ կապված: Նրանք զգացել էին առաջընթաց: Եվ նրանք դավաճանված են զգում: -Լավ ընկերներն ու դաշնակիցները կարող են տարաձայնություններ ունենալ, և մենք ունենք մի տարաձայնություն Թուրքիայի հետ սրա վերաբերյալ: Մենք համբերատար բացատրեցինք ոչ միայն թուրքերին, այլ ամբողջ աշխարհին, որ մենք Իրանի հետ ցանկանում ենք դիվանագիտական լուծում, և այդ պատճառով մենք անցյալ տարվա հոկտեմբերին հանդես եկանք առաջարկությամբ այն մասին, որ Իրանը համոզի միջազգային հանրությանը, որ չի հետապնդում միջուկային զենքի իր ծրագիրը: Իրանը համաձայնել է այդ առաջարկին, գոնե սկզբունքորեն, անցյալ տարվա հոկտեմբերին: -Ինչ է կատարվում Թուրքիայի դերի և հավակնությունների հետ տարածաշրջանում: Երեկ պաշտպանության քարտուղար Ռոբերտ Գեյթսը ասել է, որ Թուրքիան շրջվում է դեպի արևելք, և դա այն պատճառով, որ մերժվել է արևմուտքի կողմից: -Թուրքիան անկասկած ավելի ակտիվ դերակատարություն ունի տարածաշրջանում: Թուրքիան ավելի ակտիվ է արևելքում, այն ավելի ակտիվ է իր տարածաշրջանում: Ես չեմ կարծում, որ սա Արևմուտքի հաշվին է կատարվում: Թուրքիան ունի շատ ակտիվ արտաքին քաղաքականություն: Այն վաղուց կապեր ունի իր հարևան երկրների հետ և զարգացնում է դրանք: Թուրքիան կարող է տարածաշրջանային դիվանագիտության մեջ կարևոր դեր խաղալ: Մենք, անշուշտ, չենք զգացել Թուրքիայի ցանկության որեւէ նվազում` Միացյալ Նահանգների հետ Եվրոպայի հետ ամուր հարաբերություններ ունենալու: Մենք աշխատելու ենք պահպանել այս գործընկերությունը և համագործակցությունը:

No comments: