Sunday, June 27, 2010

Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը քննարկել են Հայաստանի ու ԼՂՀ-ի փոխգործակցության հարցերը

News.am. 26-6-2010- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 26-ին հանդիպում է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպմանը, որին մասնակցել են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը եւ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, քննարկվել են տարբեր ոլորտներում հարաբերությունների հետագա ընդլայնման, փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք կարեւորվել է ներհայկական կապերի շարունակական ամրապնդման անհրաժեշտությունը:

No comments: