Saturday, June 26, 2010

Ռուսաստանում նոր ազգություն է հայտնվել

7or.am. 26-6-2010- Ռուսաստանում հայտնաբերվել է նոր ազգ՝ սետու։ Համապատասխան գրությունը հայտնվել է փոքրաթիվ բնիկ ազգերի Միասնական հաշվառման ցուցակում։ Ֆին-ուգորական էթնոսին պատկանող այս փոքրաթիվ ուղղափառ ազգության ներկայացուցիչները բնակվում են Պսկովի մաևրզի Պեչորայի շրջանում։ Սետուների պատմական բնակավայրը անվանվում է Սետումա։ Նշենք, որ այս ազգության լեզուն 2009թ. ՅՈՒՆԵՍԿՈ-ն մտցրել է «անհետացման սպառջնալիքի տակ գտնվողների» Ատլասում։ Տարբեր գնահատականներով, աշխարհում ապրում է 10 հազար սետու։

No comments: