Saturday, June 26, 2010

Օբաման Մեդվեդևին համբուրգերներ և կարտոֆիլ ֆրի է հյուրասիրել

Haynews.am. 26-6-2010- Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման իր գործընկերոջը` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին Վաշինգթոնում հրավիրել է ճաշելու ոչ թե բարձրակարգ ռեստորան, այլ մի փորք ճաշարան` Ray's Hell Burger անվանումով, որտեղ աշխարհի ամենահզոր երկրների ղեկավարները ճաշակել են ամերիկյան համբուրգերներ, կարտոֆիլ ֆրի և Coca Cola: Նկատենք, որ Օբամայի և Մեդվեդևի կողքին` այլ սեղանների մոտ, հանգիստ ճաշում էին շարքային ամերիկացիներ, ովքեր, նախագահների ժամանելուց հետո, մի պահ իրար են անցել, սակայն հետո հանգիստ շարունակել են սնվել: «Համբուրգերային խրախճանքից» հետո Մեդվեդևը լրագրողներին ասել է, որ իր կերածը «միգուցե այնքան էլ օգտակար չէ, սակայն միևնույն է համեղ էր և հաճելի»: «Զգում ես ամերիկյան հոգին»,-կեսկատակ ավելացրել է ՌԴ նախագահը:

No comments: