Monday, June 28, 2010

Թուրք պրոֆեսորը` Թուրքիայի համար Հայաստանի ներկայացրած ամենամեծ վտանգի մասին

Haynews.am. 28-6-2010- Թուրքական Բահչեշեհիր համալսարանի պրոֆեսոր Էրհուն Քուլան Zaman պարբերականում լույս տեսած իր հոդվածում անդրադարձել է Մեծամորի ատոմակայանին` այն ներկայացնելով որպես «անասելի մեծ վտանգ Թուրքիայի համար»: Թուրք պրոֆեսորը նշում է, որ իր երկրի համար գլխավոր խնդիրը ոչ թե Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն է, ղարաբաղյան հակամարտությունը կամ ԱՍԱԼԱ-ի կողմից թուրք դիվանագետների ոչնչացումը, այլ ամենամեծ ու ամենավտանգավոր խնդիրը Մեծամորի ատոմակայանն է: Ըստ Էրհուն Քուլայի` Մեծամորը կարող է դառնալ «երկրորդ Չեռնոբիլ» և «իսկական չարիք հանդիսանալ Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Կարսի, Արդահանի, Իգդիրի, Արթվինի, Ռիզեի և Աղրը նահանգների բնակիչների համար»: Ըստ թուրք գիտնականի` բացի առողջապահական խնդրից կարող է ի հայտ գալ նաև տնտեսական լուրջ խնդիրներ: «ո՞ր զբոսաշրջիկը կայցելի Թուրքիա, եթե այստեղ միջուկային աղետ գրանցված լինի»-, «անհանգստանում» է Քուլան: Թուրք պրոֆեսորը վերջում կոչ է անում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ներառել նաև Մեծամորի ատոմակայանի փակման հարցը: Փաստորեն, թուրքերը շարունակում են նոր նախապայմաններ հորինել:

No comments: