Monday, June 28, 2010

Lost in Translation. Նախագահների հայտարարության ռուսերեն և անգլերեն տարբերակները նույնական չեն

Tert.am. 28-6-2010- ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբամայի, Նիկոլա Սարկոզիի և Դմիտրի Մեդվեդևի՝ Կանադայում կայացած «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ տարածած համատեղ հայտարարության ՝ Սպիտակ տան պաշտոնական կայքում տեղադրված անգլերեն և Կրեմլի կայքում տեղադրված ռուսերեն տարբերակներում որոշ անհամապատասխանություններ կան։ Մասնավորապես, անգլերեն տեքստում ասվում է. «return of the occupied territories surrounding Nagorno-Karabakh», մինչդեռ ռուսերեն տարբերակում բացակայում է ոչ միայն «occupied»՝ «զբաղեցված կամ գրավված» բառը, այլև ընդհանրապես որևէ բնորոշում չկա՝ «возвращение территорий вокруг Нагорного Карабаха»։ Մյուս անհամապատասխանությունն առկա է հետևյալ հատվածում. «final status of Nagorno- Karabakh to be determined in the future by a legally-binding expression of will» և «определение будущего окончательного правового статуса Нагорного Карабаха путем имеющего обязательную юридическую силу волеизвъявления его населения»։ Անգլերեն տարբերակում բացակայում է «его население»՝ «դրա բնակչությունը» արտահայտությունը, ինչից պարզ չէ, թե որ բնակչության մասին է խոսքը։ Նույն նախադասության մեջ անգլերեն տարբերակում «final status» արտահայտւթյան ռուսերեն համարժեքում կարգավիճակի համար ավելացված է նաև «правовой» բառը։

No comments: