Thursday, June 10, 2010

Իրանի հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում` Ադրբեջանից Կարմիր բանակի դուրս գալուց մինչև միջուկային ծրագիր

Panorama.am. 10-6-2010- Իրանական «ասրիրան.քոմ» կայքը հրապարակել է ՄԱԿ-ի ստեղծման օրվանից մինչ այսօր Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերը: Հրապարակման մեջ նշվում է, որ առաջին գործը Անվտանգության խորհրդում քննության է դրվել Իրանի բողոքի հիման վրա, ըստ որի` Իրանը պահանջում էր, որպեսզի Խորհրդային Միությունը Կարմիր բանակը դուրս բերի Ադրբեջանից: ԱՄՆ հովանավորությամբ Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևի պահանջով Կարմիր բանակը դուրս է բերվում Ադրբեջանից: Անվտանգության խորհրդում քննության առնված երկրորդ գործը վերաբերում էր Անգլիայի բողոքին` ընդդեմ Իրանի: Գործը վերաբերում էր Իրանում աշխատող «Անգլիական նավթային ընկերության» աշխատակիցների անվտանգությանը: Երրորդ գործը վերաբերում էր Իրաքի, Ալժիրի, Հարավային Եմենի, Լիբիայի և ԱՄԷ-ի բողքին` կապված Աբու Մուսա, Մեծ Թոմբ, Փոքր Թոմբ կղզիներին: Անվտանգության խորհուրդը մերժում է այդ բողոքը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված հաջորդ բանաձևը վերաբերում էր իրանա-իրաքյան ութամյա պատերազմին (1980-1988): Նշենք, որ երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միջուկային ծրագրերի առընչությամբ Իրանի նկատմամբ ընդունեց պատժամիջոցներ սահմանող չորրորդ բանաձևը:

No comments: