Wednesday, June 30, 2010

Վրաստանի ՊՆ. Իսրայելը Վրաստանի տարածքից չի հարձակվի Իրանի վրա

Panorama.am. 30-6-2010- Վրաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է տարածված այն տեղեկությունը, ըստ որի Իսրայելը նախատեսում է Իրանի վրա հարձակվել Վրաստանի տարածքից: Այդ մասին հայտնում է իրանական «ասրիրան.քոմ» կայքը: Հիշեցնենք, որ վերոնշյալ կայքը ս.թ. հունիսի 23-ին հոդված էր հրապարակել, որտեղ նշվում էր, որ թուրք-իսրայելական հակամարտությունից հետո Իսրայելի ռազմական ղեկավարությունը նոր նախագիծ է մշակել, ըստ որի, Իրանի նկատմամբ ռազմական հարձակում գործելիս Իսրայելը, բացի Ադրբեջանի տարածքից, կօգտագործի նաև Վրաստանի տարածքը, որտեղ ռուս-վրացական պատերազմից հետո մեծաքանակ ռազմական կարողություն է տեղակայել:

No comments: