Panorama.am. 30-6-2010- ԱՊՀ երկրների ինստիտուտի երևանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը Panorama.am-ի հետ զրույցում անդրադարձավ հունիսի քսանվեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ղեկավարների` ԼՂ հակամարտության վերաբերյալ ընդունած հայտարարությանը: Ավելի ճիշտ` տարընթերցմանը, որ առաջացել է Սպիտակ տան և Կրեմլի պաշտոնական կայքերում տեղադրված հայտարարության տեքստի որոշ անհամապատասխանությունների պատճառով և որի մասին Panorama.am-ը գրել է:
«Երբ հրապարակվեց հայտարարության ռուսերեն տարբերակը, այն բավականին դրական լիցքեր հաղորդեց մեր քաղաքական շրջանակներին, այդուհանդերձ ամբողջ մեկ օրվա ընթացքում որևէ պաշտոնական արձագանք դրան չեղավ»,- նշեց քաղաքագետը: Այդ լռությունն էլ բացատրվում է նրանով, որ չկար համոզվածություն, որ ռուսական տարերակը հենց այն տեքստն է, որ ընդունվել է: Եվ, փաստորեն, ստացվեց այնպես, որ Սպիտակ տան կայքում զետեղվածը լուրջ տարբերություն էր իր մեջ պարունակում ռուսականի համեմատ:
«Առկա են հայկական կողմի համար երկու չափազանց կարևոր դրույթներ` մեկն այն է, որ տարածքները նշված են իբրև «օկուպացված» և երկրորդը վերաբերում է ամենահիմնարար դրույթին` հանրաքվեի անցկացմանը»,- ասաց Ա.Մարկարովը:
Այլ կերպ ասած, թեև, այո, խոսվում է, որ անվտանգության գոտին պետք է հանձնվի և ստեղծվի ժամանակավոր կարգավիճակ, էական հանգամանքը նրանում է, որ հանրաքվեն, ըստ ռուսական տեքստի, պետք է անցկացվի հենց Ղարաբաղի ազգաբնակչության կողմից: Ըստ քաղաքագետի, այս պարագայում, իհարկե, խնդիրներ են առաջ գալիս` օրինակ, փախստականների մասով, այնպես որ խնդրահարույց կետերից մեկը պետք է լիներ, թե, ասենք, ինչպե՞ս են վերադարձվելու փախստականները.
«Սկզբունքային հանգամանքը ռուսական տեքստում այն է եղել, որ հանրաքվեն պետք է անցկացվի հենց Ղարաբաղի բնակչության կողմից»,- նշեց նա ու ավելացրեց, բայց այստեղ ի հայտ եկավ անգլերեն տարբերակը և «ամեն ինչ կարծես թե սկսվում է նորից»:
Սակայն, ըստ նրա, միևնույն ժամանակ դա չի նշանակում, թե նախագահների հայտարարությունը պետք է ընկալվի իբրև երկու տարբեր տեքստ, անգամ եթե ռուսական տարբերակում օգտագործված չէ «օկուպացված» տերմինը, մինչդեռ ԱՄՆ-ն այդպես է փաստորեն խմբագրել:
Ի դեպ, այսօր ամենահեշտ մեկնաբանությունը, ըստ Ա.Մարկարովի, թե ինչո՞ւ այդպես ստացվեց, թարգմանչի բացթողումն է, բայց սա, բնական է, լուրջ չէ, առավել ևս, որ խոսքը նմանօրինակ լուրջ ու կարևոր փաստաթղթին է վերաբերում.
«Ես բացառում եմ այդպիսի խնդիրները` կապված թարգմանության խնդրի հետ»:
Մյուս ենթադրություն-մեկնաբանությունն այն է, որ սա է Մոսկվայի դիրքորոշումը, բայց հարց է ծագում` որքանո՞վ է կոռեկտ այս կերպ ներկայացնել դա:
Ի՞նչ է ակնկալվում հիմա, երբ Ակվիլայում ընդունված նմանատիպ հայտարարությունից հետո ամիսներ անցան, բայց որևէ առաջընթաց չարձանագրվեց, եթե չասենք հակառակը` Ադրբեջանն ակնհայտ խախտում է հրադադարը և շարունակ տանում իր ռազմատենչ քաղաքականության ուղեգիծը:
Հասկանալի է, որ տվյալ փաստաթուղթը չի կրում պարտադիր բնույթ. զուտ քաղաքական հայտարարության բնույթ կրող փաստաթուղթ է, բայց.
«Հայկական կողմի համար միանշանակ է, որ բանակցային գործընթացը պետք է շարունակվի, իսկ մնացածը կորոշի հուլիսի կեսերին արտգործնախարարների հանդիպումը Աստանայում»,- նշեց Ա.Մարկարովն ու հավելեց, որ այդ ժամանակ է, որ փաստաթղթի վերաբերյալ պարզաբանումներ կլինեն և եթե որոշում էլ չընդունվի, ապա հայկական կողմն իր դիրքորոշումը պետք է ցուցաբերի հարցի վերաբերյալ:Wednesday, June 30, 2010
Ա.Մարկարով. «Ամեն ինչ կարծես սկսվում է նորից»
Panorama.am. 30-6-2010- ԱՊՀ երկրների ինստիտուտի երևանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը Panorama.am-ի հետ զրույցում անդրադարձավ հունիսի քսանվեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ղեկավարների` ԼՂ հակամարտության վերաբերյալ ընդունած հայտարարությանը: Ավելի ճիշտ` տարընթերցմանը, որ առաջացել է Սպիտակ տան և Կրեմլի պաշտոնական կայքերում տեղադրված հայտարարության տեքստի որոշ անհամապատասխանությունների պատճառով և որի մասին Panorama.am-ը գրել է:
«Երբ հրապարակվեց հայտարարության ռուսերեն տարբերակը, այն բավականին դրական լիցքեր հաղորդեց մեր քաղաքական շրջանակներին, այդուհանդերձ ամբողջ մեկ օրվա ընթացքում որևէ պաշտոնական արձագանք դրան չեղավ»,- նշեց քաղաքագետը: Այդ լռությունն էլ բացատրվում է նրանով, որ չկար համոզվածություն, որ ռուսական տարերակը հենց այն տեքստն է, որ ընդունվել է: Եվ, փաստորեն, ստացվեց այնպես, որ Սպիտակ տան կայքում զետեղվածը լուրջ տարբերություն էր իր մեջ պարունակում ռուսականի համեմատ:
«Առկա են հայկական կողմի համար երկու չափազանց կարևոր դրույթներ` մեկն այն է, որ տարածքները նշված են իբրև «օկուպացված» և երկրորդը վերաբերում է ամենահիմնարար դրույթին` հանրաքվեի անցկացմանը»,- ասաց Ա.Մարկարովը:
Այլ կերպ ասած, թեև, այո, խոսվում է, որ անվտանգության գոտին պետք է հանձնվի և ստեղծվի ժամանակավոր կարգավիճակ, էական հանգամանքը նրանում է, որ հանրաքվեն, ըստ ռուսական տեքստի, պետք է անցկացվի հենց Ղարաբաղի ազգաբնակչության կողմից: Ըստ քաղաքագետի, այս պարագայում, իհարկե, խնդիրներ են առաջ գալիս` օրինակ, փախստականների մասով, այնպես որ խնդրահարույց կետերից մեկը պետք է լիներ, թե, ասենք, ինչպե՞ս են վերադարձվելու փախստականները.
«Սկզբունքային հանգամանքը ռուսական տեքստում այն է եղել, որ հանրաքվեն պետք է անցկացվի հենց Ղարաբաղի բնակչության կողմից»,- նշեց նա ու ավելացրեց, բայց այստեղ ի հայտ եկավ անգլերեն տարբերակը և «ամեն ինչ կարծես թե սկսվում է նորից»:
Սակայն, ըստ նրա, միևնույն ժամանակ դա չի նշանակում, թե նախագահների հայտարարությունը պետք է ընկալվի իբրև երկու տարբեր տեքստ, անգամ եթե ռուսական տարբերակում օգտագործված չէ «օկուպացված» տերմինը, մինչդեռ ԱՄՆ-ն այդպես է փաստորեն խմբագրել:
Ի դեպ, այսօր ամենահեշտ մեկնաբանությունը, ըստ Ա.Մարկարովի, թե ինչո՞ւ այդպես ստացվեց, թարգմանչի բացթողումն է, բայց սա, բնական է, լուրջ չէ, առավել ևս, որ խոսքը նմանօրինակ լուրջ ու կարևոր փաստաթղթին է վերաբերում.
«Ես բացառում եմ այդպիսի խնդիրները` կապված թարգմանության խնդրի հետ»:
Մյուս ենթադրություն-մեկնաբանությունն այն է, որ սա է Մոսկվայի դիրքորոշումը, բայց հարց է ծագում` որքանո՞վ է կոռեկտ այս կերպ ներկայացնել դա:
Ի՞նչ է ակնկալվում հիմա, երբ Ակվիլայում ընդունված նմանատիպ հայտարարությունից հետո ամիսներ անցան, բայց որևէ առաջընթաց չարձանագրվեց, եթե չասենք հակառակը` Ադրբեջանն ակնհայտ խախտում է հրադադարը և շարունակ տանում իր ռազմատենչ քաղաքականության ուղեգիծը:
Հասկանալի է, որ տվյալ փաստաթուղթը չի կրում պարտադիր բնույթ. զուտ քաղաքական հայտարարության բնույթ կրող փաստաթուղթ է, բայց.
«Հայկական կողմի համար միանշանակ է, որ բանակցային գործընթացը պետք է շարունակվի, իսկ մնացածը կորոշի հուլիսի կեսերին արտգործնախարարների հանդիպումը Աստանայում»,- նշեց Ա.Մարկարովն ու հավելեց, որ այդ ժամանակ է, որ փաստաթղթի վերաբերյալ պարզաբանումներ կլինեն և եթե որոշում էլ չընդունվի, ապա հայկական կողմն իր դիրքորոշումը պետք է ցուցաբերի հարցի վերաբերյալ:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment