News.am. 30-6-2010- «Էներգետիկ հարցերը գերակա են։ Ես դրանք կորակեի որպես լուրջ խնդիրներ: Խաղադրույքները բարձր են: Դրանք շատ կարեւոր են Ադրբեջանի համար, եւ կարեւոր մեզ համար: Դրանք լուրջ հարցեր են: Ես չէի ասի՝ լուրջ տարաձայնություններ, պարզապես լուրջ խնդիրներ, որոնք պետք է քննարկել»: Հատուկ ճեպազրույցում նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գծով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ տարաձայնությունների ապացույց չէ նախագահ Բարաք Օբամայի նամակը ուղղված Իլհամ Ալիեւին:
Ֆիլիպ Գորդոնը նկատել է, թե Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը քննարկելու է մի շարք առանցքային հարցեր: «Էներգետիկ հարցերը գերակա են բոլորի համար այս կամ այն ձեւով, բոլոր երկրներում, ուր այցելելու է պետքարտուղարը: Կովկասում էներգետիկ հարցը շատ կարեւոր է եւ քննարկման առանցքային տարր է լինելու: Էներգետիկան Ադրբեջանի հետ քննարկվող հարցերում առանցքային հարցերից է: Հայաստանի հետ հարաբերությունների օրակարգում նաեւ տարածշրջանային հարցերն են»,- հստակեցրել է Գորդոնը:
Հիշեցնենք, որ նախագահ Բարաք Օբաման հունիսի սկզբին նամակ էր հղել իր ադրբեջանցի գործընկերոջը՝ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի միջոցով։ «Մեզ հայտնի է առկա լուրջ խնդիրների մասին, բայց վստահ եմ, որ կարող ենք լուծել դրանք»,- նշել էր Օբաման:Wednesday, June 30, 2010
ԱՄՆ պետքարտուղարություն. Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի միջեւ լուրջ խնդիրներ կան
News.am. 30-6-2010- «Էներգետիկ հարցերը գերակա են։ Ես դրանք կորակեի որպես լուրջ խնդիրներ: Խաղադրույքները բարձր են: Դրանք շատ կարեւոր են Ադրբեջանի համար, եւ կարեւոր մեզ համար: Դրանք լուրջ հարցեր են: Ես չէի ասի՝ լուրջ տարաձայնություններ, պարզապես լուրջ խնդիրներ, որոնք պետք է քննարկել»: Հատուկ ճեպազրույցում նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գծով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ տարաձայնությունների ապացույց չէ նախագահ Բարաք Օբամայի նամակը ուղղված Իլհամ Ալիեւին:
Ֆիլիպ Գորդոնը նկատել է, թե Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը քննարկելու է մի շարք առանցքային հարցեր: «Էներգետիկ հարցերը գերակա են բոլորի համար այս կամ այն ձեւով, բոլոր երկրներում, ուր այցելելու է պետքարտուղարը: Կովկասում էներգետիկ հարցը շատ կարեւոր է եւ քննարկման առանցքային տարր է լինելու: Էներգետիկան Ադրբեջանի հետ քննարկվող հարցերում առանցքային հարցերից է: Հայաստանի հետ հարաբերությունների օրակարգում նաեւ տարածշրջանային հարցերն են»,- հստակեցրել է Գորդոնը:
Հիշեցնենք, որ նախագահ Բարաք Օբաման հունիսի սկզբին նամակ էր հղել իր ադրբեջանցի գործընկերոջը՝ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի միջոցով։ «Մեզ հայտնի է առկա լուրջ խնդիրների մասին, բայց վստահ եմ, որ կարող ենք լուծել դրանք»,- նշել էր Օբաման:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment