News.am. 30-6-2010- Mercer հետազոտական եւ կոնսալտինգային ընկերությունը հրապարակել է աշխարհի ամենաթանկ քաղաքների հերթական վարկանիշային ցուցակը՝ օտարերկրացիների բնակության համար: Երեւանը գտնվում է 170-րդ տեղում: Աշխարհի ամենաթանկ քաղաքը Լուանդան է (Անգոլա), երկրորդ տեղում՝ Տոկիոն (Ճապոնիա), երրորդում՝ Նջամենան (Չադ): Ցուցակում ամենաէժան քաղաքը Կարաչին է (Պակիստան), որը հայտնվել է 214-րդ տեղում:
Mercer -ի վարկանիշային ցուցակում Մոսկվան գրավում է 4-րդ տեղը, Սանկտ-Պետերբուրգը 30-րդը, Բաքուն 26-րդը, Ալմաթան (Ղազախստան) 72-րդ տեղը բաժանում է Լիսաբոնի հետ (Պորտուգալիա): Ռիգան (Լատվիա) եւ Շտուտգարտը (Գերմանիա) գտնվում են 81-րդ տեղում, Կիեւը եւ Պորտ-օֆ-Սփեյնը (Տրինիդադ եւ Տոբակո)՝ 104-րդ, Տալլինը (Էստոնիա) եւ Ալժիրը՝ 115-րդ տեղում, Վիլնյուսը (Լիտվա)՝ 120-րդ, Թբիլիսին (Վրաստան)՝ 179-րդ, Մինսկը (Բելառուս)՝ 192-րդ, Բիշքեկը (Ղըրղզստան)՝ 209-րդ եւ Աշխաբադը (Թուրքմենստան)՝ 210-րդ տեղում: Հետազոտությունը, որն իրականացվում է 214 քաղաքների մասշտաբով՝ աշխարհի բոլոր մայրցամաքներում, վարկանիշային ցուցակը կազմելիս հաշվի է առնում բնակվարձը, տրանսպորտը, սնվելը, հագուստը, ժամանցը եւ այլն:Thursday, July 1, 2010
Երեւանը աշխարհի ամենաթանկ քաղաքների շարքում 170-րդ տեղում է
News.am. 30-6-2010- Mercer հետազոտական եւ կոնսալտինգային ընկերությունը հրապարակել է աշխարհի ամենաթանկ քաղաքների հերթական վարկանիշային ցուցակը՝ օտարերկրացիների բնակության համար: Երեւանը գտնվում է 170-րդ տեղում: Աշխարհի ամենաթանկ քաղաքը Լուանդան է (Անգոլա), երկրորդ տեղում՝ Տոկիոն (Ճապոնիա), երրորդում՝ Նջամենան (Չադ): Ցուցակում ամենաէժան քաղաքը Կարաչին է (Պակիստան), որը հայտնվել է 214-րդ տեղում:
Mercer -ի վարկանիշային ցուցակում Մոսկվան գրավում է 4-րդ տեղը, Սանկտ-Պետերբուրգը 30-րդը, Բաքուն 26-րդը, Ալմաթան (Ղազախստան) 72-րդ տեղը բաժանում է Լիսաբոնի հետ (Պորտուգալիա): Ռիգան (Լատվիա) եւ Շտուտգարտը (Գերմանիա) գտնվում են 81-րդ տեղում, Կիեւը եւ Պորտ-օֆ-Սփեյնը (Տրինիդադ եւ Տոբակո)՝ 104-րդ, Տալլինը (Էստոնիա) եւ Ալժիրը՝ 115-րդ տեղում, Վիլնյուսը (Լիտվա)՝ 120-րդ, Թբիլիսին (Վրաստան)՝ 179-րդ, Մինսկը (Բելառուս)՝ 192-րդ, Բիշքեկը (Ղըրղզստան)՝ 209-րդ եւ Աշխաբադը (Թուրքմենստան)՝ 210-րդ տեղում: Հետազոտությունը, որն իրականացվում է 214 քաղաքների մասշտաբով՝ աշխարհի բոլոր մայրցամաքներում, վարկանիշային ցուցակը կազմելիս հաշվի է առնում բնակվարձը, տրանսպորտը, սնվելը, հագուստը, ժամանցը եւ այլն:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment