News.am. 30-6-2010- Անկարայի Մամաք շրջանի մզկիթներից մեկի իմամ Ռ.Ա.-ն ձերբակալվել է իր ռուս սիրուհուն շանտաժ անելու համար։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ թուրք իմամը սպառնացել է իր ռուս սիրուհուն, որ իրենց միջեւ տեղի ունեցած սեռական կապերի նկարահանված տեսարանները կտեղադրի ինտերնետում, եթե նա չմարի 100 հազար դոլարանոց բնակարանի հիփոթեքային վարկը։ Իմամին ռուս կնոջը շանտաժի ենթարկելու մեջ օգնել է նրա մեկ այլ՝ թուրք սիրուհին։ Իմամը ռուս սիրուհուն վախեցրել է՝ ասելով, որ ինքը «Էրգենեկոն»-ի ղեկավարներից է։
Ոստիկանությունը իմամի տան հետախուզության ժամանակ հայտնաբերել է այն փաստաթուղթը, որտեղ իմամը ռուս կնոջը ստիպել էր ստորագրել, որ համաձայն է վճարել հիփոթեքային 100 հազար դոլանոց վարկը։
Wednesday, June 30, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment