Monday, June 7, 2010

Թուրքական նավի ուղևորները դաժան ծեծի էին ենթարկել իսրայելցի հատուկ ջոկատայիններին. «Հյուրրիյեթ»

Panorama.am. 7-6-2010- Թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) թերթը հրապարակել է դաժան ծեծի ենթարկված իսրայելցի այն հատուկ ջոկատայինների լուսանկարները, որոնք մայիսի 31-ին հարձակվել էին ոչ մի նախազգուշացում չանսացող և Գազա շարժվող թուրքական «Mavi Marmara» նավի վրա: Ուղևորներից մեկի կողմից արված այդ լուսանկարները վկայում են այն մասին, որ «մարդասիրական» բեռ տեղափոխող «Ազատություն» նավատորմիղի ուղևորները ծեծի են ենթարկում իսրայելցի զինվորներին: Տեղեկացվում է նաև, որ Իսրայելի հետախուզական մարմինների գործունեության պատասխանատու պետնախարար Դան Մերիդորուն չեղյալ է հայտարարել իր մասնակցությունը հունիսի 8-ին Ստամբուլում սկսվելիք «Ասիայում համագործակցության և վստահության ավելացման միջոցների համաժողովին»: Այսպիսով այդ կոնֆերանսում Իսրայելը ներկայացված կլինի միայն դեսպանի մակարդակով: Թել-Ավիվն արգելել է իր զինվորականների մուտքը Թուրքիա:

No comments: