Panorama.am. 23-6-2010- Աշխարհի ամենահակահայկական երկիրը Թուրքիան է, ամենահակահայկական քարոզչությունը հենց Թուրքիան է տանում, ասուլիսում ասաց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Ըստ նրա, Թուրքիայի կողմից տարվող հակահայկական գործունեությունը միտումնավոր է` ոչնչացնել Հայաստանի պատմությունը:
Նրա խոսքով, Թուրքիան անում է ամեն ինչ, որ Արևմտյան Հայաստան անունը կորի ու դառնա Արևելյան Անատոլիա:
Փորձագետն ասաց, որ Ադրբեջանի կողմից վարվող հակահայկական քարչոզությունն այնքան էլ գրագետ չէ:
«Ադրբեջանում մի խումբ հոգեկան խանգարումներով ղեկավարություն է նստած, ում ձեռքին փող կա, նրանք վարձում են հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց, որոնք էլ Հայաստանի վրա ցեխ են շպրտում»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:
Նույն կարծիքին էր ասուլիսին մասնակից ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում «Տեղեկատվական անվտանգություն» առարկայի դասախոս Անահիտ Մենեմշյանը:
Թուրքիան, ըստ նրա, հակահայկական քարչոզություն է տարածում սկսած դպրոցից, բուհից, ու ոչ միայն Թուրքիայի տարածքում, այլ նաև Թուրքիայից դուրս:Wednesday, June 23, 2010
Փորձագետ. Աշխարհի ամենահակահայկական երկիրը Թուրքիան է
Panorama.am. 23-6-2010- Աշխարհի ամենահակահայկական երկիրը Թուրքիան է, ամենահակահայկական քարոզչությունը հենց Թուրքիան է տանում, ասուլիսում ասաց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Ըստ նրա, Թուրքիայի կողմից տարվող հակահայկական գործունեությունը միտումնավոր է` ոչնչացնել Հայաստանի պատմությունը:
Նրա խոսքով, Թուրքիան անում է ամեն ինչ, որ Արևմտյան Հայաստան անունը կորի ու դառնա Արևելյան Անատոլիա:
Փորձագետն ասաց, որ Ադրբեջանի կողմից վարվող հակահայկական քարչոզությունն այնքան էլ գրագետ չէ:
«Ադրբեջանում մի խումբ հոգեկան խանգարումներով ղեկավարություն է նստած, ում ձեռքին փող կա, նրանք վարձում են հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց, որոնք էլ Հայաստանի վրա ցեխ են շպրտում»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:
Նույն կարծիքին էր ասուլիսին մասնակից ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում «Տեղեկատվական անվտանգություն» առարկայի դասախոս Անահիտ Մենեմշյանը:
Թուրքիան, ըստ նրա, հակահայկական քարչոզություն է տարածում սկսած դպրոցից, բուհից, ու ոչ միայն Թուրքիայի տարածքում, այլ նաև Թուրքիայից դուրս:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment