Haynews.am . 23-6-2010- Թուրքիայի օդանավակայաններում սկսում են ուժեղացնել հսկողությունը: Ինչպես փոխանցում է CNNTurk-ը, անվտանգության լուրջ միջոցառումներ են իրականացվում հատկապես Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում, որը Թուրքիայի գլխավոր օդային դարպասներից է: Նմանատիպ անվտանգության միջոցառումների ձեռնարկման պատճառը վերջին շրջանում PKK-ի ակտիվացումն է:
Հիշեցնենք, որ «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական սոցիալիստական և ազգայնական կազմակերպություն է, որի նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան և Իրաքի հյուսիս-արևմտյան մասում Քուրդիստան պետության հիմնումը: Կազմակերպությունը հիմնադրվել է 1978 թվականին Աբդուլլահ Օջալանի (Ապո) կողմից, ով ներկայումս ցմահ ազատազրկում է կրում: Թուրքական իշխանությունների դեմ մղվող 30 տարվա պայքարի ընթացքում զոհվել է մոտ 45 հազար մարդ: ՔԲԿ-ն ահաբեկչական են համարում նաև ԱՄՆ-ն և ԵՄ-ն:
Wednesday, June 23, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment