«Լրագիր» 28-6-2010- Կարլ Ռահդերը Foreignpolicy պարբերականի բլոգում իր տեսակետն է հայտնել Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ: Դրանում ասվում է, թե Ազատ Եվրոպա ռադիոն հայտնում է, որ Հայաստանում Իրանի դեսպանը հրապարակայնորեն դեմ է արտահայտվել ԱՄՆ խաղաղապահ ուժերի տեղակայմանը Լեռնային Ղարաբաղի տարածքում: Հունիսի 23-ին, Սեյեդ Ալի Սաղայան Երևանում ասել է, թե ԱՄՆ պատրաստվում է զորքեր տեղակայել Ֆիզուլիի շրջանում: Քանզի Ֆիզուլին սահմանակից է Իրանին, դեսպանն ասել է, թե զորքերի տեղակայումը իր մեջ վտանգ է պարունակում:
Ես կուզենայի համառոտ մեկնաբանել այս տարօրինակ հայտարարությունը Իրանի դեսպանի կողմից, իսկ հետո շարունակել Ղարաբաղի համար 2009-10 խոշոր դիվանագիտական իրադարձությունների ժամանակագրությամբ:
Երկար տարիներ ասվել է, որ խաղաղապահ ուժերը կտեղակայվեն Հայաստանի` 7 շրջաններից իր զորքերը դուրս բերելուց հետո, ինչը կկանխի հավանական պատերազմի վերսկսումը որևէ կողմից և կպաշտպանի Ադրբեջանի փախստականներին (“բռնի տեղահանվածներ” կամ ներքին տեղահանված անձինք):
Սակայն հաճախ նշվել է նաև, որ խաղաղապահ ուժերը պիտի բաղկացած լինեն ազգերից, որոնք Մինսկի խմբի համանախագահող երկրները չեն ներկայացնում:
Այսպիսով, ինչու է դեսպանը ասում, որ “Իրանը թույլ չի տա ԱՄՆ զորքերի տեղակայումը”:
Ինչ վերաբերում է Ղարաբաղյան կարևոր զարգացումներին, ես կարծում եմ ամենակարևոր զարգացումը երկկողմանի զիջումներն են ուշ գարնանը և վաղ ամռանը: Ամենահետաքրքիր զարգացումը, իմ կարծիքով, Ալիևի զիջումն է, որի մասին նա խոսել է ռուսական հեռուստաալիքի հետ` ասելով, որ “Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը կորոշվի միայն այն ժամանակ, երբ կողմերը համաձայնության գան դրա վերաբերյալ: Դա կարող է տեղի ունենալ 1, 10 կամ 100 տարի հետո, կամ երբևէ: Ժամանակը ցույց կտա”:
Monday, June 28, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment