
«Լրագիր» 24-6-2010- Ադրբեջանական լրատվամիջոցները Իրանի ռազմական շրջանակներին հղում անելով տեղեկացնում են, որ Իրանի հյուսիս-արևմտյան սահմանին ռազմական դրություն է հայտարարված: Իրանը մեծաքանակ ռազմական տեխնիկա է կենտրոնացնում այդ շրջանում:
Դա բացատրվում է նրանով, որ իրանական հետախուզության տվյալներով, ԱՄՆ և Իսրայելի բանակի մեծ ուժեր կենտրոնացված են ադրբեջանական բազաներում և պատրաստ են ցանկացած պահի հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին:
Ադրբեջանում իրոք նկատվում է ամերիկա-իսրայելական ուժերի կենտրոնացում: Իրանը անհրաժեշտ է համարում արձագանքել Հարրի Տրումեն ավիակրի` Պարսից ծոց ժամանմանը:
Ադրբեջանցի քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուի խոսքով, Ղարաբաղում Հայաստանը Իրանի հետ համատեղ հիմնում է հակահրթիռային պաշտպանության համակարգ:
No comments:
Post a Comment