Thursday, June 24, 2010

Թուրքական պարբերականը պատրաստվում է հայերեն հոդվածներ տպագրել

News.am. 24-6-2010- Վանում հրապարակվող «Van Times» պարբերականը մտադիր է հայերենով հոդվածներ տպագրել եւ դրանով իսկ նշել Ախթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում հոգեւոր արարողությունների բացումը: «Hürriyet Daily News & Economic Review»-ի հաղորդմամբ, ներկայումս «Van Times»-ը նյութեր է հրապարակում միայն թուրքերեն, քրդերեն, պարսկերեն եւ անգլերեն: «Van Times»-ի տնօրեն ու գլխավոր խմբագիր Ազիզ Այկաչը նշել է, որ այս նախաձեռնությունը միայն մի մասն է այն միջոցառումների, որոնք պատրաստվում են հայերին դիմավորելու համար, ովքեր Վան են ժամանելու սեպտեմբերի 19-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու վերաբացման ժամանակ: «Մենք հայտարարություն ենք տպագրել, որտեղ դիմել ենք մեր ընթերցողներին, որպեսզի նրանք բացեն իրենց դռները Հայաստանից եկող հյուրերի համար: Արդյունքում մեկ շաբաթվա ընթացքում մենք ստացել ենք 1700 պատասխան: Թիվն ամեն օր ավելանում է»,- «Hürriyet Daily News & Economic Review»-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է Ազիզ Այկաչը, ով ծագումով քուրդ է: Հայերեն էջը պատրաստելու են ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները, «Ակոս» պարբերականի խմբագրությունը եւ «Van Times»-ի թղթակիցները:

No comments: