Saturday, June 12, 2010

Հանդիպեցին Թուրքիայի ԱԳՆ-ը և ամերիկացի դեսպանը

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն երեկ ընդունել էր Անկարայում Միացյալ Նահանգների դեսպան Ջեյմս Ջեֆֆրիին: ՄԱԿ-ի` Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձևի ընդունումից հետո սա թուրքական և ամերիկյան կողմերի ներկայացուցիչների առաջին հանդիպումն էր: TRT-ի փոխանցմամբ` արտգործնախարարությունում կայացած հանդիպման ժամանակ հիմնական շեշտը դրվել է Իրանի միջուկային ծրագրի և այդ առիթով ՄԱԿ ԱԽ կողմից ընդունված պատժամիջոցների վրա: Նշենք, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում նոր ճեղք երևաց ՄԱԿ ԱԽ-ի` Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձևի ընդունման ժամանակ, երբ Թուրքիան դեմ քվեարկեց այդ բանաձևին:

No comments: