Աշխարհը թքած ունի, թե ումն է Ղարաբաղը. «Սարդարապատ»
Tert.am. 24-6-2010- «Արցախի և Նախիջևանի շուրջ վերջերս սրվող լարվածությունը հայ–իրանական շահերի ընդհանրության ևս մեկ կարևոր դաշտ է ստեղծում` տարածաշրջանում օտարերկրյա զինուժի ներթափանցման անընդունելիության սկզբունքը, որը հավասարապես կարևոր է ինչպես Հայաստանի և ԼՂՀ–ի, այնպես էլ Իրանի «Աշխարհը թքած ունի, թե ումն է Ղարաբաղը»,– իր հերթին հայտարարեց ասուլիսին մասնակցող նույն նախաձեռնության անդամ Հայկ Բալանյանը՝ ավելացնելով, որ աշխարհի հզոր տերությունների միակ նպատակը տարածաշրջան ներթափանցելն է, ինչի մասին արդեն խոսակցություններ կան։
Հայկ Բալանյանը նշեց, որ Հայաստանն այս շրջանում պետք է հստակ մի քանի բան հայտարարի։ Առաջինը, ըստ նրա, որ պետք է անի Հայաստանը, պետք է հստակ ասի, որ ԼՂ խնդրի ցանկացած լուծում չի ենթադրում խաղաղարար ուժի տեղադրում, և հայկական անվտանգության միակ երաշխիքը հայկական բանակն է, «սեփական բազկի ուժը»։
Հայկ Բալանյանի համոզմամբ՝ Հայաստանը պետք է հայտարարի, որ Թուրքիայի կողմից Նախիջևան զորք մտցնելը չի նշանակում, թե ԼՂ–ում պետք է ռուսական զորքեր մտնեն։ Եվ վերջապես, «Սարդարապատ» շարժման ներկայացուցչի խոսքով, Հայաստանը պետք է հստակեցնի իր հարաբերություններն Իրանի հետ՝ առանց վախենալու։
Thursday, June 24, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment