Thursday, June 24, 2010

Radikal. «Ախուրյան գետի կամուրջի վերակառուցումը 100-ավոր պաշտոնական հանդիպումներից և ֆուտբոլային խաղերից արժեքավոր է»

Haynews.am. 24-6-2010- Հեղինակություն վայելող թուրքական Radikal պարբերականի սյունակագիր Ֆեհիմ Թաշթեքինն իր հրապարկման մեջ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանn ուղղված ջանքերին` հատկապես կանգ առնելով հայ-թուրքական սահմանի մոտ Ախուրյան գետի վրա կամրջի վերանորոգման վրա: Թուրք սյունակագիրը գրում է «հայկական Բագրատունի արքայատոհմի կողմից կառուցված հրաշագեղ Անին թագավորության արևելյան հատվածների հետ միացնող կիսաքանդ կամուրջի համատեղ վերանորոգումը կարող է հիասքանչ առիթ հանդիսանալ հայ և թուրք ժողովուրդների գրկախառնման համար»: Թաշթեքինը նաև հավելում է, որ «կամուրջի համատեղ վերականգնումը կարող է ունենալ հարյուրավոր պաշտոնական հանդիպումից, հազարավոր ֆուտբոլային հանդիպումներից շատ ավելի մեծ արժեք»: Թուրք հեղինակը նաև հավելում է, որ Չանքայան (Թուրքիայի նախագահական նստավայրը) դեռ 2009 թվականին համաձայնություն է տվել կամուրջի վերականգման աշխատանքներին և «այս աջակցությունը պետք է օգտագործել ըստ նշանակության»: Հրապարակման մեջ նշվում է նաև, որ Ախուրյանի վրայի կամուրջը Մետաքսի ճանապարհի մի մասն է կազմում և UNESCO-ի օժանդակություն նախագծում ապահովված է: Թաշթեքին նշում է, որ անչափ կարևոր էր նաև Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգումը, բայց և հավելում, որ այս դեպքում երկու երկների տարածքները միացնող կամուրջի վերակառուցումն էլ ավելի խորը և գեղեցիկ իմաստ կունենա:

No comments: