Saturday, June 12, 2010

Բակուր Կարապետյան: Իրանի նախկին դեսպանը գողացել է իմ աշխատությունը

Tert.am. 11-6-2010- www. therootsofkarabakh.com կայքում զետեղվել է «Շուշի» հիմնադրամի նախագահ Բակուր Կարապետյանի հեղինակած «Ղարաբաղի խնդրրի արմատները» աշխատությունը։ Կայքի շնորհանդեսն այսօր էր։ Լրագրողների հետ հանդիպմանը Կարապետյանն ասաց, որ աշխատությունը հրատարակելու և 500 օրինակով տարածելու համար անհրաժեշտ է շուրջ 4500 ԱՄՆ դոլար, ինչն առայժմ չի ճարվում։ Աշխատությունը գրելու առիթ է հանդիսացել Հայաստանում Իրանի Իսլամական հանրապետության նախկին դեսպաններից Նիքքար Մոհհամեդ Իսֆահանիի՝ ԼՂ խնդրի մասին 10 էջանոց վերլուծություն գրելու առաջարկը։ Բակուր Կարապետյանի խոսքով՝ աշխատությունը գրելիս՝ փորձել է պահպանել անկողմնակալությունը, ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել խնդրի հետագա ուսումնասիրողներին։ Աշխատությունում ներկայացված են Սարդուրե Բ-ի Արցախ կատարած արշավանքից (մ.թ.ա. 741 թ.) մինչև մեր օրերը տեղի ունեցած իրադարձությունները։ Աշխատությունը 28 գլխից է բաղկացած։ Կարապետյանը պատմեց, որ 2005թ. Հայաստանում ԻԻՀ դեսպանատան մի աշխատակից իրեն տեղեկացրել է, որ Նիքքար Մոհհամեդ Իսպահանին Թեհրանում իր աշխատությունով դոկտորական թեզ է պաշտպանել։ «Ես կապվեցի նրա հետ և որոշեցի դատի տալ նրան, սակայն նոր դեսպանն առաջարկեց նման բան չանել և ներողություն խնդրեց նրա փոխարեն»,- նշեց Բակուր Կարապետյանը։

No comments: