Ինչպես փոխանցում է CNNTurk-ը, սեփական երկրում «Մեծ քսանյակի» 2013 թվականի գագաթնաժողովն անցկացնելու համար տարաձայնություններ են առաջացել Թուրքիայի և Ռուսաստանի միջև: 2013 թվականին կայանալիք գագաթնաժողովի անցկացման համար ցանկություն էին հայտնել և' Թուրքիան, և' Ռուսաստան, ինչը բարդ դրության մեջ է դրել կողմերին, որոնք չեն ուզում զիջել իրենց դիրքերը: ՌԴ նախագահի օգնական Արկադի Դվորկովիչը նշել է, որ իրենք իրենց թեկնածությունո G-20 անդամ երկրներին կներկայացնեն մինչ աշուն, երբ կկայանա հաջորդ գագաթնաժողովը: www.haynews.am
Monday, June 28, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment