Thursday, July 15, 2010

2010թ. սեպտեմբերի 6-7-ը կանցկացվի կերպարվեստի հայ

ՀՀ սփյուռքի նախարարությունը 2010թ. սեպտեմբերի 6-7-ը Երեւանում նախատեսում է անցկացնել կերպարվեստի (նկարչություն, քանդակագործություն, դիզայն, գրաֆիկա եւ այլն) հայ գործիչների համահայկական համաժողով, որի նպատակն է` վեր հանել բնագավառի արդի խնդիրները, երիտասարդ ստեղծագործողների կրթական հարցերը, հայ կերպարվեստի զարգացման հեռանկարները, քննարկել կերպարվեստի գիտական ուսումնասիրության եւ ժառանգության պահպանման, մնայուն արժեքների թվայնացման հնարավորությունները,այդ ոլորտում Հայաստան-Սփյուռք գործակցության ուղիները:Համաժողովի շրջանակներում կկազմակերպվեն մասնագիտական քննարկումներ եւ բանավեճեր, կանցկացվեն վարպետության դասընթացներ: Հայաստան-Սփյուռք-Արցախ մշակութային կապերի եւ գործակցության հնարավորությունների ընդլայնմանն ուղղված, ինչպես նաեւ գործակցության մեխանիզմների ստեղծման նպատակով կազմակերպվող այս համաժողովի ավարտին կստեղծվի կերպարվեստի հայ գործիչների համահայկական ընկերակցություն:

No comments: