
News.am. 14-7-2010- Հայաստանն ունի մարտունակ եւ կանոնավոր բանակ, որը հանդիսանում է հայ ժողովրդի անվտանգության երաշխավորը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ հուլիսի 14-ին «Դեպի Հայք» հիմնադրամի անդամների հետ հանդիպմանը:
Սփյուռքահայ ուսանողներին ներկայացնելով Հայաստանի զինված ուժերի ստեղծման պատմությունն ու կայացման ու զարգացման փուլերը՝ պաշտպանության նախարարը նշել է, թե 1994թ.-ից` մայիսյան զինադադարի հաստատումից հետո սկսվեց բանակաշինության որակապես նոր գործընթաց եւ տարիների ընթացքում կատարելագործվեց թե զորքերի կառավարումը եւ թե սպառազինությունը, բարձրացավ անձնակազմի պատրաստվածության աստիճանը: Այս ամենի արդյունքում այսօր մենք ունենք մարտունակ եւ կանոնավոր բանակ, որը հանդիսանում է հայ ժողովրդի անվտանգության երաշխավորը:
Կարեւորելով սփյուռքահայության դերը երկրի առաջընթացի գործում՝ Ս. Օհանյանն ընդգծեց, որ արցախյան պատերազմի տարիներին մեծ է եղել Սփյուռքի դերը եւ սփյուռքահայ բազմաթիվ երիտասարդներ մասնակցել են հայրենիքի պաշտպանության սուրբ գործին:
Այնուհետեւ պաշտպանության նախարարը պատասխանել է երիտասարդներին հուզող հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարություններին եւ պատերազմի վերսկսման հավանականությանը, ՀՀ զինված ուժերի մարտունակությանը:
Սփյուռքահայ երիտասարդները կայցելեն նաեւ ազգային բանակի զորամասեր եւ կծանոթանան զինվորների ծառայողական առօրյային:
No comments:
Post a Comment