Wednesday, July 28, 2010

«Ագգ». ԼՂ-ի անկախությունը ճանաչվել է, երբ այդտեղ 34 000 ադրբեջանցի էր ապրում

«Ագգ»-ը տեղեկացնում է, որ ադրբեջանական քարոզչամեքենայի կամակատար, պատմական գիտությունների թեկնածու Վուգար Սեիդովը, խոսելով ՄԱԿ-ի միջազգային դատարանում Կոսովոյի անկախության ճանաչման վերաբերյալ, փորձել է նոր հայտնագործություններ անել: Ըստ Սեիդովի` «ԼՂ անկախությունը հռչակվել է ուժի կիրառմամբ, որը հանգեցրել է էթնիկ զտումների: Ինչն էլ թույլ չի տալիս, որ Կոսովոյի և ԼՂՀ խնդիրների միջև զուգահեռ անցկացվի»: Թերթը գրում է, որ Սեիդովը «խոհեմաբար» մոռանում է, որ ԼՂ-ն անկախ պետություն է հռչակվել 1991թ-ի դեկտեմբերի 10-ին` հանրաքվեով: Այդ պահի դրությամբ ԼՂ-ում, ըստ պաշտոնական տվյալների, 34 000 ադրբեջանցի էր ապրում: Ընդ որում` հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովն ապահովել էր ադրբեջաներեն քվեաթերթիկների տպագրությունը: Եվ բոլորովին էլ կազմակերպիչների մեղքով չէ, որ ԼՂ-ի ազգությամբ ադրբեջանցի քվեատուները չեն մասնակցել հանրաքվեին:

No comments: