
News.am. 9-7-2010- Երեկ Դիարբեքիրի դատարանում տեղի է ունեցել «Արամ» հրատարակչատան տնօրեն և քրդալեզու Hawar պարբերականի պատասխանատու քարտուղար, ազգությամբ քուրդ Բեդրի Ադանըրի գործի հերթական դատալսումը:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` դատարանը մերժել է արդեն 6 ամիս բանտում գտնվող հրատարակչի նկատմամբ կիրառվող կալանքը վերացնելու առնչությամբ նրա փաստաբանների ներկայացրած պահանջը:
Մայիսին տեղի ունեցած հերթական դատական նիստի ժամանակ թուրք դատախազ Ադեմ Օզջանը պահանջել էր Բեդրի Ադանըրին դատապարտել 50 տարվա ազատազրկման` «Քրդստանի բանվորական կուսակցությանն (PKK) անդամակցելու» և «կազմակերպության գաղափարները քարոզելու» մեղադրանքով:
Ամիսներ առաջ քուրդ հրատարակչին ձերբակալելիս նրա տանն անցկացված խուզարկության ժամանակ համակարգչում հայտնաբերվել էին PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին և կազմակերպության այլ անդամներին ուղղված գովեստի խոսքերով տեքստեր, ինչպես նաև զոհված PKK-ականների ընտանիքների հետ հարցազրույցներ: Բացի այդ, Բեդրի Ադանըրի բնակարանի խուզարկության ժամանակ հայտնաբերվել էր արգելված գրականություն:
Բեդրի Ադանըրն աչքի էր ընկնում քրդական հարցին նվիրված սուր հոդվածներով:
No comments:
Post a Comment