Tuesday, July 6, 2010

Իրանում կազմել են թույլատրելի սանրվածքների ցուցակը

Tert.am. 6-7-2010- Իրանի մշակույթի նախարարությունը հաստատել է տղամարդկանց այն սանրվածքների ցանկը, որոնք համապատասխանում են Իսլամի նորմերին։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի պաշտոնական լրատվամիջոցները։ Մամուլում տարածված լուսանկարներում տղամարդիկ պատկերված են կարճ ու կոկիկ սանրվածքով, իսկ առանձին դեպքերում՝ նրանց թույլատրվում է օգտագործել մազերի գել։ Շուտով կհրապարակվի թույլատրվող սանրվածքների պաշտոնական կատալոգը։ Նշենք, որ իրանական ոստիկանությունը պարբերաբար ձերբակալում է այն մարդկանց, որոնց արտաքին տեսքը չի համապատասխանում ընդունված նորմերին։ Այսպիսի գոործողությունների զոհ են դառնում ինչպես կանայք՝ վառ կամ ընդգծող հագուստի համար, այնպես էլ տղամարդդիկ՝ նեղ ջինսե տաբատների և «սխալ» սանրվածքի համար։ Իրանի իշխանությունները փակում կամ տուգանում են հաճախորդներին «արևմտյան ոճի մեջ» սանրվածքներ առաջարկող վարսավիրանոցներին։ Հետաքրքիր է, սակայն, որ մշակույթի նախարարության սահմանած կանոնները չեն տարածվում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի և հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Համենեյի վրա, քանի որ վերջինները մորուք են կրում։

No comments: