Haynews.am. 6-7-2010- Թուրքիայի զինված ուժերը շարունակում են մարդկային կորուստներ կրել, իսկ PKK-ականներն էլ ավելի են ակտիվացնում իրենց գործողությունները: Ինչպես փոխանցում է CNNTurk-ը, Թուրքիայի ծայր հարավ-արևելքում գտնվող քրդաբնակ Հաքքարի նահանգում Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումների և PKK-ական զինյալների միջև բախման արդյունքում 3 թուրք զինվոր է սպանվել, ևս 3-ը ծանր վիրավորվել են: Ըստ թուրքական լրատվամիջոցների` PKK-ականները տվել են 9 զոհ:
Հիշեցնենք, որ «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական սոցիալիստական և ազգայնական կազմակերպություն է, որի նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան և Իրաքի հյուսիս-արևմտյան մասում Քուրդիստան պետության հիմնումը: Կազմակերպությունը հիմնադրվել է 1978 թվականին Աբդուլլահ Օջալանի (Ապո) կողմից, ով ներկայումս ցմահ ազատազրկում է կրում: Թուրքական իշխանությունների դեմ մղվող 30 տարվա պայքարի ընթացքում զոհվել է մոտ 45 հազար մարդ: ՔԲԿ-ն ահաբեկչական են համարում նաև ԱՄՆ-ն և ԵՄ-ն:Tuesday, July 6, 2010
Նոր բախում Թուրքիայում. զոհերը գնալով շատանում են
Haynews.am. 6-7-2010- Թուրքիայի զինված ուժերը շարունակում են մարդկային կորուստներ կրել, իսկ PKK-ականներն էլ ավելի են ակտիվացնում իրենց գործողությունները: Ինչպես փոխանցում է CNNTurk-ը, Թուրքիայի ծայր հարավ-արևելքում գտնվող քրդաբնակ Հաքքարի նահանգում Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումների և PKK-ական զինյալների միջև բախման արդյունքում 3 թուրք զինվոր է սպանվել, ևս 3-ը ծանր վիրավորվել են: Ըստ թուրքական լրատվամիջոցների` PKK-ականները տվել են 9 զոհ:
Հիշեցնենք, որ «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական սոցիալիստական և ազգայնական կազմակերպություն է, որի նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան և Իրաքի հյուսիս-արևմտյան մասում Քուրդիստան պետության հիմնումը: Կազմակերպությունը հիմնադրվել է 1978 թվականին Աբդուլլահ Օջալանի (Ապո) կողմից, ով ներկայումս ցմահ ազատազրկում է կրում: Թուրքական իշխանությունների դեմ մղվող 30 տարվա պայքարի ընթացքում զոհվել է մոտ 45 հազար մարդ: ՔԲԿ-ն ահաբեկչական են համարում նաև ԱՄՆ-ն և ԵՄ-ն:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment