Tuesday, July 6, 2010

Երբեք չես իմանա, թե իրականում ով է հարձակվել. Թոմաս դը Վաալ

Tert.am. 6-7-2010- «Հունիսի 18–ին՝ Սանկտ Պետերբուրգի հանդիպումից մի քանի ժամ անց, Լեռնային Ղարաբաղի շփման գծում վերջին տարիների վատագույն միջադեպը տեղի ունեցավ։ Այս մասին MoscowTimes–ին տված հարցազրույցում ասել է Կովկասի հարցերով փորձագետ, Լեռնային Ղարաբաղի մասին պատմող «Սև այգի» գրքի հեղինակ Թոմաս դը Վաալը։ «Կողմնակի ապացույցներն ավելի շատ խոսում են այն մասին, որ սա ավելի շուտ ադրբեջանական, քան հայկական հարձակում է եղել (մարմինները շփման գծի հայկական կողմում էին), սակայն իրական պատկերը թերևս երբեք չի իմացվի»,– ասել է նա։ Փորձագետի կարծիքով՝ հակամարտության երկու կողմերն էլ կոշտացնում են իրենց դիրքորոշումները. Հայերն ավելի շատ են խոսում այն մասին, որ 1994թ. իրենք են հաղթել պատերազմում՝ հույսով, որ Ղարաբաղն էլ Կոսովոյի նախադեպով միջազգային ճանաչում կստանա։ Իր հերթին, ըստ փորձագետի, Ադրբեջանը մեծացնում է իր ռազմական բյուջեն, ավելի թշնամական է դարձնում իր տոնը և Լեռնային Ղարաբաղը հայերից հետ վերցնելու նպատակով պատերազմ սկսելու կոչեր է հնչեցնում։

No comments: