Tuesday, July 6, 2010

Ստամբուլյան հիվանդանոցներում հայ հոգևորականներ կլինեն

Haynews.am . 6-7-2010- Ստամբուլի Յունուս Էմրեի անվան, «Մեդիքալ Փարք» և «Դողան» հիվանդանոցները դիմել են Պոլսո հայոց պատրիարքարան` խնդրելով, որպեսզի պատրիարքը վերոհիշյալ հիվանդանոցներում հոգևորականներ կարգի: Ինչպես փոխանցում է Hurriyet-ը, պատրիարքի տեղապահ Արամ Աթեշյանը նշել է, որ սա շատ կարևոր քայլ է և արժանացել է իրենց հավանությանը: Պոլսո պատրիարքի տեղապահն արդեն կարգել է հոգևորականի, ով պետք է հոգևոր ծառայություն մատուցի ստամբուլյան երեք հիվանդանոցներում:

No comments: