Tert.am. 4-6-2010- ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այսօր Երևանում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ իր համար մեծ պատիվ և հաճույք է գտնվել Հայաստանում հատկապես այսօր, երբ ԱՄՆ-ը նշում է իր Անկախության տոնը. «Վաղը նաև ձեր Սահմանադրության օրն է. ևս մեկ կապ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև»,- ասել է նա:
Նա Սերժ Սարգսյանից շնորհակալություն է հայտնել Թուրքիայի հարաբերությունները բարելավելու գործում նրա ունեցած անձնական ներդրման համար: «Ինչպես մեր նախկին հանդիպումների ընթացքում քննարկել ենք, ԱՄՆ-ը, անշուշտ, շահագրգռված է հիմնախնդրի լուծման հարցում: Մենք շարունակում ենք հավատացած լինել, որ այդ հարցերի լուծումը, ընդհանրապես նաև տարածաշրջանի զարգացման ու նոր հնարավորությունների ստեղծման տեսանկյունից, բխում է Հայաստանի ժողովրդի շահերից: Շնորհակալություն ինձ և իմ պատվիրակությանն այստեղ ջերմորեն ընդունելու համար: Ես մեծ ակնկալիքներով եմ սպասում մեր հետագա հանդիպումներին»,-ասել է Հիլարի Քլինթոնը:
Ի պատիվ բարձրաստիճան հյուրի, նախագահի նստավայրում տրվել է աշխատանքային ընթրիք, որից հետո տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մամուլի ասուլիսը:Monday, July 5, 2010
ԱՄՆ-ը շահագրգռված է ԼՂ խնդրի լուծմամբ՝ Երևանում ասել է Հիլարի Քլինթոնը
Tert.am. 4-6-2010- ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այսօր Երևանում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ իր համար մեծ պատիվ և հաճույք է գտնվել Հայաստանում հատկապես այսօր, երբ ԱՄՆ-ը նշում է իր Անկախության տոնը. «Վաղը նաև ձեր Սահմանադրության օրն է. ևս մեկ կապ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև»,- ասել է նա:
Նա Սերժ Սարգսյանից շնորհակալություն է հայտնել Թուրքիայի հարաբերությունները բարելավելու գործում նրա ունեցած անձնական ներդրման համար: «Ինչպես մեր նախկին հանդիպումների ընթացքում քննարկել ենք, ԱՄՆ-ը, անշուշտ, շահագրգռված է հիմնախնդրի լուծման հարցում: Մենք շարունակում ենք հավատացած լինել, որ այդ հարցերի լուծումը, ընդհանրապես նաև տարածաշրջանի զարգացման ու նոր հնարավորությունների ստեղծման տեսանկյունից, բխում է Հայաստանի ժողովրդի շահերից: Շնորհակալություն ինձ և իմ պատվիրակությանն այստեղ ջերմորեն ընդունելու համար: Ես մեծ ակնկալիքներով եմ սպասում մեր հետագա հանդիպումներին»,-ասել է Հիլարի Քլինթոնը:
Ի պատիվ բարձրաստիճան հյուրի, նախագահի նստավայրում տրվել է աշխատանքային ընթրիք, որից հետո տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մամուլի ասուլիսը:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment