Wednesday, July 28, 2010

Իրանի նկատմամբ ճնշումը քայքայում է մեր համատեղ ջանքերը. Անդրեյ Նեստերենկո

Tert.am. 27-7-2010- Իրանի նկատմամբ ԱՄՆ և ԵՄ ճնշումը ցույց է տալիս «վեցյակում» և ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում համատեղ աշխատանքի սկզբունքների նկատմամբ արհամարհանք, ինչպես նաև հայտարարում է այդ երկրի նկատմամբ խմբակային կամ միակողմանի պատժամիջոցների կիրառման անընդունելի պրակտիկայի մասին։ Այսպես է մեկնաբանել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն ԵՄ արտաքին գործերի խորհրդի՝ Իրանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներին հավանություն տալու որոշումը։ Այս մասին հայտնում է «Ռիա նովոստին»։ «Դա ոչ միայն քայքայում է մեր համատեղ ջանքերը՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ քաղաքական–դիվանագիտական կարգավորման հասնելու ուղղությամբ, այլև արտահայտում է արհամարհանք՝ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի բանաձևի մանրակրկիտ մշակված և համաձայնեցված դրույթների նկատմամբ»,- ասել է դիվանագետը։

No comments: