ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հանդես են եկել տարածաշրջան կատարած այցն ամփոփող հայտարարությամբ:
Ինչպես տեղեկանում ենք ԵԱՀԿ պաշտոնական կայքէջից, հայտարարությունում ասված է, թե համանախագահներ Իգոր Պոպովը, Բեռնար Ֆասիեն ու Ռոբերտ Բրադկեն հուլիսի 3-5-ին հանդիպումներ են անցկացրել Բաքվում և Երևանում, իսկ հուլիսի 2-ին Իգոր Պոպովն ու Ռոբերտ Բրատկեն այցելել են նաև Լեռնային Ղարաբաղ:
Լեռնային Ղարաբաղում դեսպան Բրադկեն և դեսպան Պոպովը ԼՂ իշխանություններին ծանոթացրել են բանակցային խաղաղ գործընթացի վերջին զարգացումների հետ, ներառյալ 2010 թ-ի հունիսի 26-ին նախագահներ Օբամայի, Մեդվեդևի ու Սարկոզիի հայտարարությանը:
Նրանք քննարկել են հունիսի 18-19-ին շփման գծում տեղի ունեցած միջադեպը:
«Համանախագահներն իրենց մտահոգությունն է են հայտնել հրադադարի ռեժիմի անընդունելի խախտման վերաբերյալ, կրկին ափսոսանք հայտնել կյանքի անիմաստ կորստի և վերահաստատել ուժի կիրառման խիստ դատապարտումը», - ասված է հայտարարությունում:
Երևանում և Բաքվում համանախագահներն միջնորդ երեք երկրների անունից ընդգծել են պատրաստակամություն ԼՂ հակամարտության խաղաղ լուծմանը նպաստելու հարցում, ինչը հիմնված է լինելու Հելսինկյան սկզբունքերի, մասնավորապես ուժ և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ազգերի իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի վրա: Այս առումով, համանախագահները ընդգծել են արձանագրված առաջընթացը, հակամարտող կողմերի կողմից եռանախագահների Լ’Ակվիլայում արված, այնուհետև 2010 թ-ի հունիսի 26 կրկնված հայտարարությունում ամփոփված դրույթների ընդունումը, որպես ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հիմք:
Համանախագահները կոչ են անում կողմերին կառուցողական փոխզիջման մթնոլորտում առաջ շարժվել ավարտելու հիմնարար սկզբունքների համաձայնեցումը, ինչը թույլ կտա նախագծելու խաղաղության պայմանագիրը:
Միջնորդները կոչ են անում նաև խստորեն հետևել 1994 թ-ին ստորագրված հրադադարի մասին համաձայնագիրը և շփման գծում զսպվածություն ցուցաբերել: Այցի ընթացքում համանախագահները կողմերին ներկայացրել են նաև ԼՂ հարակից շրջաններում գալիք աշնանը առաքելություն նախաձեռնելու իրենց ծրագիրը, որը տեսականորեն ընդունվել է:
Հայտարարության վերջում համանախագահները հույս են հայտնել, թե պատվիրակների ղեկավարների և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հանդիպումը կկայանա հուլսի 16-17-ին Ալմա-Աթայում` ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական գագաթնաժողովի շրջանակներում:Tuesday, July 6, 2010
ԵԱՀԿ համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հանդես են եկել տարածաշրջան կատարած այցն ամփոփող հայտարարությամբ:
Ինչպես տեղեկանում ենք ԵԱՀԿ պաշտոնական կայքէջից, հայտարարությունում ասված է, թե համանախագահներ Իգոր Պոպովը, Բեռնար Ֆասիեն ու Ռոբերտ Բրադկեն հուլիսի 3-5-ին հանդիպումներ են անցկացրել Բաքվում և Երևանում, իսկ հուլիսի 2-ին Իգոր Պոպովն ու Ռոբերտ Բրատկեն այցելել են նաև Լեռնային Ղարաբաղ:
Լեռնային Ղարաբաղում դեսպան Բրադկեն և դեսպան Պոպովը ԼՂ իշխանություններին ծանոթացրել են բանակցային խաղաղ գործընթացի վերջին զարգացումների հետ, ներառյալ 2010 թ-ի հունիսի 26-ին նախագահներ Օբամայի, Մեդվեդևի ու Սարկոզիի հայտարարությանը:
Նրանք քննարկել են հունիսի 18-19-ին շփման գծում տեղի ունեցած միջադեպը:
«Համանախագահներն իրենց մտահոգությունն է են հայտնել հրադադարի ռեժիմի անընդունելի խախտման վերաբերյալ, կրկին ափսոսանք հայտնել կյանքի անիմաստ կորստի և վերահաստատել ուժի կիրառման խիստ դատապարտումը», - ասված է հայտարարությունում:
Երևանում և Բաքվում համանախագահներն միջնորդ երեք երկրների անունից ընդգծել են պատրաստակամություն ԼՂ հակամարտության խաղաղ լուծմանը նպաստելու հարցում, ինչը հիմնված է լինելու Հելսինկյան սկզբունքերի, մասնավորապես ուժ և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ազգերի իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի վրա: Այս առումով, համանախագահները ընդգծել են արձանագրված առաջընթացը, հակամարտող կողմերի կողմից եռանախագահների Լ’Ակվիլայում արված, այնուհետև 2010 թ-ի հունիսի 26 կրկնված հայտարարությունում ամփոփված դրույթների ընդունումը, որպես ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հիմք:
Համանախագահները կոչ են անում կողմերին կառուցողական փոխզիջման մթնոլորտում առաջ շարժվել ավարտելու հիմնարար սկզբունքների համաձայնեցումը, ինչը թույլ կտա նախագծելու խաղաղության պայմանագիրը:
Միջնորդները կոչ են անում նաև խստորեն հետևել 1994 թ-ին ստորագրված հրադադարի մասին համաձայնագիրը և շփման գծում զսպվածություն ցուցաբերել: Այցի ընթացքում համանախագահները կողմերին ներկայացրել են նաև ԼՂ հարակից շրջաններում գալիք աշնանը առաքելություն նախաձեռնելու իրենց ծրագիրը, որը տեսականորեն ընդունվել է:
Հայտարարության վերջում համանախագահները հույս են հայտնել, թե պատվիրակների ղեկավարների և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հանդիպումը կկայանա հուլսի 16-17-ին Ալմա-Աթայում` ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական գագաթնաժողովի շրջանակներում:
برچسبها:
Արցախ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment