Monday, July 26, 2010

ԵՄ-ն Իրանի դեմ շատ խիստ է վարվել

News.am. 26-7-2010- Եվրամիության անդամ երկրների ԱԳ նախարարները հաստատել են Իրանի դեմ պատժամիջոցները, որոնք նպատակ ունեն խանգարել նրա միջուկային ծրագրին: Սահմանափակումները մտցվել են միջազգային առեւտրի, ֆինանսական ծառայությունների, ինչպես նաեւ նավթագազային ոլորտներում։ Վերջինս կազմում են Իրանի տնտեսության հիմքը: ԵՄ պաշտոնյաներն արդեն դրանք անվանել են երբեւէ ԵՄ-ի կողմից որեւէ երկրի նկատմամբ ընդունված պատժամիջոցներից «ամենահեռուն գնացողն եւ տարածվողը»: Մոտ մեկ ամիս առաջ Իրանի դեմ պատժամիջոցները խստացրել է նաեւ ԱՄՆ-ը: Վաշինգթոնն ու նրա դաշնակիցները մեղադրում են Թեհրանին միջուկային զենք ստեղծելու մտադրություն ունենալու մեջ: Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակների համար է: Այս տարվա հունիսին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հաստատել է թվով 4-րդ բանաձեւը, որով խստացվում են Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները: Այս անգամ դրանք ուղղակիորեն ուղղված են Իսլամական հեղափոխության պահապանների դեմ, որոնք վերահսկում են երկրի տնտեսության ավելի քան 1/3-ը, այդ թվում նաեւ ավտոմոբիլաշինությունն ու տեքստիլ արդյունաբերությունը, հաղորդում է BBC Russian-ը:

No comments: