Tert.am. 10-7-2010- Մագիստրալային գազամուղը, որով ռուսական գազը Վրաստանի տարածքով հասնում է Հայաստան, թեժ քննարկումների թեմա է դարձել վրացական խորհրդարանում։ Վրաստանում մտավախություն ունեն, որ դրա սեփականատեր կարող է դառնալ ռուսական «Գազպրոմը»։Գազամուղի սեփականաշնորհումը հնարավոր կամ առնվազն օրինական կլինի պետական ունեցվածքի մասին օրինագծի ընդունման դեպքում, որով գազամուղը հանվում է սեփականաշնորհմանը ոչ ենթական օբյեկտների ցանկից։ Այդ օրինագիծը առաջին ընթերցմամբ հավանության է արժանացել խորհրդարանում։
Չնայած Վրաստանի կառավարությունը վստահեցնում է, որ ոչ մի ընկերություն չի ստանա բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը և, հետևաբար, գազամուղի լիակատար վերահսկողությունը, իշխող կուսակցությունը հրաժարվել է օրինագծում ներառել գազամուղի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի վաճառքն արգելող դրույթը։
Ինչպես BBC–ի ռուսական ծառայությանն ասել է Թբիլիսիի պետական համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Նոդար Խադուրին, քանի որ գազամուղը Ռուսաստանը կապում է Հայաստանին, որևէ այլ երկիր այն ձեռք բերելու կոմերցիոն շահ չունի։«Գազամուղի պոտենցիալ գնորդները Ռուսաստանը կամ Հայաստանն են, իսկ եթե ուղիղ խոսենք՝ ապա դա կլինի Ռուսաստանը։ Անհանգստացնողն այն է, որ «Գազպրոմը», ռուսական օրենսդրության համաձայն, իրավասու է պաշտպանել իր շահերը ռազմական ուժ կիրառելով նաև Ռուսաստանից դուրս»,– ասել է Խադուրին։
Այդ դեպքում, ըստ Խադուրիի, գազամուղը սադրանքների պոտենցիալ գործիք կարող է դառնալ։
«Սա ոչ թե բիզնես է, այլ քաղաքականություն»,– նույն աղբյուրին ասել է տնտեսագետ Գիա Խուխաշվիլին։ Օբյեկտն ինքնին շահութաբեր չէ։ Այն կգնի միայն քաղաքական շարժառիթներ ունեցող ներդրողը, իսկ այդպիսի ներդրող «Գազպրոմն» է, որը կարող է ձեռք բերել գազամուղն ուղղակիորեն կամ կոնտրագենտների միջոցով»,– ասել է նա։
Նշենք, որ այժմ Վրաստանը ստանում է այդ գազամուղով տարանցվող գազի 10%–ը։Saturday, July 10, 2010
Վրաստանում մտավախություն ունեն, որ Հայաստան մտնող գազամուղը կարող է գնել «Գազպրոմը»
Tert.am. 10-7-2010- Մագիստրալային գազամուղը, որով ռուսական գազը Վրաստանի տարածքով հասնում է Հայաստան, թեժ քննարկումների թեմա է դարձել վրացական խորհրդարանում։ Վրաստանում մտավախություն ունեն, որ դրա սեփականատեր կարող է դառնալ ռուսական «Գազպրոմը»։Գազամուղի սեփականաշնորհումը հնարավոր կամ առնվազն օրինական կլինի պետական ունեցվածքի մասին օրինագծի ընդունման դեպքում, որով գազամուղը հանվում է սեփականաշնորհմանը ոչ ենթական օբյեկտների ցանկից։ Այդ օրինագիծը առաջին ընթերցմամբ հավանության է արժանացել խորհրդարանում։
Չնայած Վրաստանի կառավարությունը վստահեցնում է, որ ոչ մի ընկերություն չի ստանա բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը և, հետևաբար, գազամուղի լիակատար վերահսկողությունը, իշխող կուսակցությունը հրաժարվել է օրինագծում ներառել գազամուղի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի վաճառքն արգելող դրույթը։
Ինչպես BBC–ի ռուսական ծառայությանն ասել է Թբիլիսիի պետական համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Նոդար Խադուրին, քանի որ գազամուղը Ռուսաստանը կապում է Հայաստանին, որևէ այլ երկիր այն ձեռք բերելու կոմերցիոն շահ չունի։«Գազամուղի պոտենցիալ գնորդները Ռուսաստանը կամ Հայաստանն են, իսկ եթե ուղիղ խոսենք՝ ապա դա կլինի Ռուսաստանը։ Անհանգստացնողն այն է, որ «Գազպրոմը», ռուսական օրենսդրության համաձայն, իրավասու է պաշտպանել իր շահերը ռազմական ուժ կիրառելով նաև Ռուսաստանից դուրս»,– ասել է Խադուրին։
Այդ դեպքում, ըստ Խադուրիի, գազամուղը սադրանքների պոտենցիալ գործիք կարող է դառնալ։
«Սա ոչ թե բիզնես է, այլ քաղաքականություն»,– նույն աղբյուրին ասել է տնտեսագետ Գիա Խուխաշվիլին։ Օբյեկտն ինքնին շահութաբեր չէ։ Այն կգնի միայն քաղաքական շարժառիթներ ունեցող ներդրողը, իսկ այդպիսի ներդրող «Գազպրոմն» է, որը կարող է ձեռք բերել գազամուղն ուղղակիորեն կամ կոնտրագենտների միջոցով»,– ասել է նա։
Նշենք, որ այժմ Վրաստանը ստանում է այդ գազամուղով տարանցվող գազի 10%–ը։
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment