«Լրագիր» 10-7-2010- Այսօր Հայաստանի Պաշտպանության նախարարությունը, արձագանքելով ադրբեջանական կողմի մեղադրանքներին, թե ՀՀ ՊՆ չի արձագանքել սպանված ադրբեջանցի զինվորի դիակը վերադարձնելու դիմումներին, հայտարարել է, որ “ՀՀ պաշտպանության նախարարությունն առ այսօր պաշտոնական ոչ մի դիմում չի ստացել հունիսի 18-ին ԼՂՀ տարածք ներխուժած ադրբեջանցի զինյալ Մ. Իբրահիմովի դիակը վերադարձնելու վերաբերյալ”:
Բնական է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը պետք է արձագանքեր նմանատիպ մեղադրանքների, ելնելով նախ եւ առաջ մարդասիրական նկատառումներից: Սակայն, դրանով հանդերձ, հաղորդագրության մեջ պետք է նաեւ ասվեր, որ ադրբեջանցի զինվորը սպանվել է ԼՂՀ սահմանին, նրա դիակը ներկայում Ղարաբաղյան կողմում է, Ադրբեջանը հրադադարի համաձայնագիրը ստորագրել է ԼՂՀ հետ, եւ այս ամենը հաշվի առնելով` ադրբեջանցիներին խորհուրդ տրվեր դիմել հակամարտության բուն կողմին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:
Այլապես ինչպե՞ս ենք պատկերացնում ԼՂՀ ճանաչումը:Saturday, July 10, 2010
ԻՆՉՈՒ ՉԵՆ ԴԻՄԵԼ ԼՂՀ ՊՆ-ԻՆ
«Լրագիր» 10-7-2010- Այսօր Հայաստանի Պաշտպանության նախարարությունը, արձագանքելով ադրբեջանական կողմի մեղադրանքներին, թե ՀՀ ՊՆ չի արձագանքել սպանված ադրբեջանցի զինվորի դիակը վերադարձնելու դիմումներին, հայտարարել է, որ “ՀՀ պաշտպանության նախարարությունն առ այսօր պաշտոնական ոչ մի դիմում չի ստացել հունիսի 18-ին ԼՂՀ տարածք ներխուժած ադրբեջանցի զինյալ Մ. Իբրահիմովի դիակը վերադարձնելու վերաբերյալ”:
Բնական է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը պետք է արձագանքեր նմանատիպ մեղադրանքների, ելնելով նախ եւ առաջ մարդասիրական նկատառումներից: Սակայն, դրանով հանդերձ, հաղորդագրության մեջ պետք է նաեւ ասվեր, որ ադրբեջանցի զինվորը սպանվել է ԼՂՀ սահմանին, նրա դիակը ներկայում Ղարաբաղյան կողմում է, Ադրբեջանը հրադադարի համաձայնագիրը ստորագրել է ԼՂՀ հետ, եւ այս ամենը հաշվի առնելով` ադրբեջանցիներին խորհուրդ տրվեր դիմել հակամարտության բուն կողմին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:
Այլապես ինչպե՞ս ենք պատկերացնում ԼՂՀ ճանաչումը:
برچسبها:
Արցախ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment