Tuesday, July 6, 2010

Ի՞նչ են քննարկել Քլինթոնն ու Ալիևը

7Or.am. 6-7-2010- Թուրքական «Հուրիեթ» պարբերականը՝ հղում անելով ադրբեջանական դիվանագիտական որոշ աղբյուրների, գրում է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փակ դռների հետևում քննարկել են ազատագրված 7 շրջաններից 5-ի հանձնման մասին հարցը։ Նշվում է նաև, թե բացի Քարվաճառից և Լաչինից՝ առանց նախապայմանների մնացած տարածքների հանձնման հարցը Քլինթոնը քննարկել է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ։ Հիշեցնենք, որ Բաքվում կայացած Ադրբեջանի նախագահի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպման մանրամասները չեն հաղորդվել։

No comments: